Արտաքին 5 տարի առաջ - 18:11 21-08-2021

ԵՄ-ն սառեցրել է Աֆղանստանին տրամադրվող տնտեսական օգնությունը՝ 1 միլիարդ եվրոյի չափով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Աֆղանստանին տրամադրվող 1 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնությունը առաջիկա յոթ տարիների ընթացքում, բայց միևնույն ժամանակ այն կընդլայնի մարդասիրական օգնության փաթեթը, որը նախատեսված է 57 միլիոն եվրոյից ավելի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հեռարձակմանը:

Նա ավելացրել է, որ ԵՄ-ն կապ է պահպանում թալիբների հետ, բայց չի բանակցում և մտադիր չէ ճանաչել թալիբներին:

«Եվրամիությունը գործառնական կապեր է պահպանում թալիբների հետ, դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար: Բայց մենք չենք խոսում որևէ քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին», - ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը ճանաչում է Աֆղանստանի պատերազմում թալիբների հաղթանակը: Նա նշել է, որ միաժամանակ ԵՄ-ն չի ճանաչում Աֆղանստանի նոր կառավարությունը:

Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Դրա ներկայացուցիչները վերահսկողություն են հաստատել Քաբուլի պետական ​​հեռուստատեսության վրա և քաղաքացիներին հանգստության կոչ արել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների