Երևան +11°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:24 29-05-2022

Գերմանիան 1 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրի Ուկրաինային


Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուզենը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 1 միլիարդ եվրո դրամաշնորհային օգնություն հատկացնել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Ֆինանսների նախարար ՍերգեյՄարչենկոյի հետ քննարկել եմ ֆինանսական հատվածի ներկայիս վիճակը և Գերմանիայի կողմից Ուկրաինային դրամաշնորհային օգնության տրամադրումը (1 միլիարդ եվրո): Ուրախ եմ մեր երկրների ֆինանսների նախարարությունների սերտ համագործակցության համար»,- ասել է Ֆելդհուզենը։