Արտաքին 4 տարի առաջ - 12:12 21-03-2022

Ֆրանսիան սառեցրել է ՌԴ Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 22 մլդ եվրոյի ակտիվները, ինչպես նաև ռուսաստանցի գործարարների 850 մլն եվրոյի չափով ունեցվածքը՝ պատժամիջոցներ կիրառելով Մոսկվայի դեմ։ Կալանքի ենթակա գույքի բացահայտմամբ զբաղվում է ֆինանսների նախարարությունում ստեղծված հատուկ խումբը։ Մարտի 20-ին նախարարության ղեկավար Բրունո Լը Մերն այս մասին ասել է RTL ռադիոկայանին, Le Figaro թերթին և LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում ստեղծված հատուկ խումբը, որում ընդգրկված են նաև Ֆինանսական հետախուզության բաժնի գործակալներ, աշխատանքները սկսել է մարտի սկզբին, ասել է Լը Մերը: Խմբի աշխատանքի արդյունքում 150 միլիոն եվրո է առգրավվել մասնավոր հաշիվներից, նաև մոտ 30 բնակարան և առանձնատուն՝ 539 միլիոն եվրո արժողությամբ, և 150 միլիոն եվրո գնահատված արժեքով երկու զբոսանավ։

Ակտիվների սառեցումը չի նշանակում, որ դրանք ավտոմատ կերպով կբռնագրավվեն։ Բայց դա հնարավոր է, եթե կալանավորումը կապված է քրեական հանցագործության հետ։ Որպես գույքի հնարավոր բռնագրավման օրինակ նախարարը նշել է Amore Vero սուպերզբոսանավը, որը կապված է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ։ 88 մետրանոց նավը փորձել է խուսափել պատժամիջոցներից, որը քրեական հանցագործություն է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել