Ներքին 4 տարի առաջ - 16:45 09-04-2022

Կոսովոցիները ինքնորոշվեցին, իսկ մերոնք՝ ոչ. Եղնուկյան

ԱԺԲ-ի հանրահավաքի մեկնարկից առաջ Oragir.news-ը զրուցեց ԱԺԲ անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ կարծիք ունի Եղնուկյանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

«Խաղաղության պայմանագիրը բնական գործընթաց է, ամեն պատերազմից հետո կնքվում է խաղաղության պայմանագիր. պարտվող կողմի համար դա կապիտուլյացիա է, իսկ հաղթող կողմի համար կոչվում է խաղաղության պայմանագիր։ Հարցը խաղաղության պայմանագիր կնքելը չէ. դա անխուսափելի գործ է: Այստեղ կարևոր է, թե այդ պայմանագիրը ի՞նչ պայմաններով են կնքելու, ի՞նչ են վերցնելու որպես իրենց բազա։ Հիմա հարցը սահմաններին է վերաբերում. եթե սահմանները պետք է որոշեն սովետական օկուպացիոն 11-րդ բանակի կողմից ստեղծված սահմաններով, իհարկե, դա ընդունելի չէ, բայց, ցավոք, Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրան, դա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Հայաստանին ձեռք է տալիս, որպեսզի մենք շարժվենք Ազգերի լիգայի կողմից ընդունված սահմաններով։ Այդ սահմանների մեջ մտնում են Գարդմանքը, Արցախը, Նախիջևանը, Դաշտային Ղարաբաղը, հետևաբար դա մեզ է ձեռք տալիս, և դա օրինական է։ Իսկ օկուպացիոն զորքերով զավթված Հայաստանի սահմանները միջազգայնորեն չեն կարող ճանաչվել որպես օրինական սահմաններ։ Եվրամիությունը հետևաբար պետք է շարժվի միջազգային նորմերով, դա հասկանալի է, սակայն եթե երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, որոշում են մեկ ուրիշ բան, Եվրամիությունը ի զորու չէ հակադրվելու, Եվրամիությունը միայն կարող է անուղղակի ձևով խոչընդոտել, որպեսզի Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ուզածը չկատարվի»,- ասաց նա։

Ըստ Եղնուկյանի՝ կոսովոցիները ինքնորոշվեցին, իսկ մերոնք՝ ոչ. «Հայերը շատ ժամանակ ասում են՝ ինչո՞ւ Կոսովոյին տվեցին, մեզ չտվեցին, որովհետև Կոսովոն ալբանական պասպորտով չէր, որովհետև Կոսովոն արաբական դրամ չէր օգտագործում, Կոսովոն ալբանական զինվոր չուներ իր տարածքում. ամբողջը Կոսովոն անկախ էր անում, այո՛, ծեծ էին ուտում, ցեղասպանվում էին կոսովոցիները, բայց իրենք ինքնորոշվել էին բառիս բուն իմաստով, իսկ մերոնք՝ ոչ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան