Ներքին 4 տարի առաջ - 13:36 09-04-2022

Քայլիստ Էդի՛կ, ինչո՞ւ Լավրովի կողքին կանգնած ԱրաԲատն իր անհամաձայնությունը չհայտնեց Լավրովին, վախեցա՞վ. Գ. Համբարյան

Այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ ԱրաԲատի հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ «ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում», որը նշանակում է, որ այդ ֆորմատով արցախյան հարցի քննարկումը պարալիզացված է... Լավրովի այդ հայտարարությանը բացարձակ չարձագանքեց գործակալ «Օմեգան»...

Սակայն Լավրովի այս հայտարարությունից ժամեր անց Նիկոլի քայլիստներից՝ DJ Էդիկը ասեց, որ «դա Լավրովի ընկալումն է, ՀՀ–ն հեռու է մտքից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է գործունակությունը»...

Զարմանալ պետք չէ սույն կերպարի այս արտաբերումներից... Սրան ընդամենը պետք է ասել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արհամարհած ունեն իր կամ իր նման մտածող քայլիստների ընկալումները...

Զավեշտ է... Ըստ DJ Էդիկի ստացվում է, որ եթե Փարիզը և Վաշինգտոնը չեն ցանկանում Մինսկի խմբի շրջանակներում աշխատել Մոսկվայի հետ, ապա դա իրենք իրենց համար են որոշել, քանի որ Երևանի համար դա անընդունելի է և Նիկոլ Անհողի իշխանությունը գտնում է, որ այն գործում է և վե՛րջ... Էդի՛կ, դու ու քո նմանները գնացեք և ընկալեք, որ 44-օրյա պատերազմում ձեր նման կապիտուլյանտ և թուրքի դեմ ծնկածներդ չեք պարտվել և հպարտացեք ձեր նմանների պարտությամբ...

Քայլիստ Էդի՛կ, եթե ձեր նման հողատուներն այդպես չեն ընկալում, ինչու՞ Լավրովի կողքին կանգնած գործակալ ԱրաԲատն իր անհամաձայնությունը չհայտնեց Լավրովի կարծիքին... Վախեցա՞վ...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից