Ներքին 4 տարի առաջ - 11:09 09-04-2022

Մենք ու աշխարհը ձեռք ձեռքի տված՝ արցախահայությանն ուղարկում ենք դժոխք

Մի խումբ մարդիկ, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, դիմադիր ու ընդդիմադիր լինելուց, ներկոտում են Երևանի կենտրոնում վեր խոյացած Արցախի դրոշը և հայտարարում, որ դա անում են հանուն Արցախի: Հայաստանի իշխանավորները մեկը մյուսի բերանից խոսքը խլելով՝ աշխարհին փոխանցում են և Ադրբեջանին վստահեցնում, որ պատրաստ են Արցախը տեսնել այդ երկրի կազմում և մեզ համոզում, որ դա արվում է հանուն Արցախի անվտանգության և ապահովության: Իսկ ՌԴ արտգործնախարարը տեղեկացնում է, որ լուծարվում է Մինսկի խումը: Համանախագահող երկրների այդ խումբն ստեղծվել էր հանուն Արցախի, իսկ հիմա լուծարվում է արձյա՞լ հանուն Արցախի, քանի որ նրա առաքելությունը հանունն է:

Եվ այդ հանունն արվում է այն դեպքում, երբ կարճ ժամանակ առաջ ուղղակի սպանդի էր ենթարկվում Արցախի բնակչությունը: Արցախի գլխին տեղում էր արգելված ու քիմիական ռումբեր՝ չխնայելով տուն, ծննդատուն, մանկապարտեզ ու դպրոց: Հայաթափվեց Արցախի զգալի մասը, այսօր էլ, ոչ ակտիվ պատերազմական պայմաններում, շարունակվում է հայաթափումը: Այդ դժոխքի ականատեսն էր աշխարհը, իսկ մենք դա ուղղակիորն զգացինք մեր մաշկի վրա՝ տալով հազարավոր զոհեր ու վիրավորներ, ռազմագերիներ ու անհայտ կորածներ: Այդքանից հետո Հայաստանի իշխանությունները և Արևմուտքի իշխանություններն Արցախն ուզում են տեսնել Ադրբեջանի կազմում՝ հանուն Արցախի անվտանգության և պաշտպանության: Իրո՞ք: Հետաքրքիր է, կամ գուցե այլևս հետաքրքիր չէ, այդ ցանկացողների հոգին ի՞նչ ատոմներից է կազմված և արյան բաղադրությունն ինչպիսի՞ բջիջներ է կրում իր մեջ:

Ղրիմի հարցը լուծվեց կամ լուծվում է, Աբխազիայի, Հարավային Օսիայի հարցը լուծվեց, Դոմբասի հարցը լուծվում է, և այդպես աշխարհում՝ նմանատիպ հակամարտությունների, իսկ Արցախի հարցը տարրալուծվեց, որ ամենաառաջնայինն ու արդարացին պետք է լուծվեր: Չլուծվեց մեր կամքով ու ցանկությամբ, մեր ձեռքը տարրալուծեց: Եվ մենք ու աշխարհը ձեռք ձեռքի տված՝ արցախահայությանն ուղարկում ենք դժոխք: Այդպես՝ աշխարհը, իսկ մե՞նք: Այդքանից հետո մե՞ր հոգիներն ուր են գնալու՝ դրա՞խտ, թե՞ դժոխք:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»