Ներքին 4 տարի առաջ - 18:16 17-06-2022

Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են արցախահայությանն ու հայ ռազմագերիներին առնչվող մի շարք հարցեր

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի հետ։

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, զրույցի առանցքում եղել են 2020 թ․ ռազմական գործողություններից հետո արցախահայությանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում ստեղծված իրադրությունը։

Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերն՝ առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Նախարարն ընդգծել է նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ հայրենիք վերադարձի ապահովման գործընթացը՝ շեշտելով միջազգային գործընկերների մասնակցության կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի