Մամուլ 4 տարի առաջ - 08:56 08-04-2022

Ովքեր են փորձագետների խմբում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ, ինչպես հայտնի է, պետք է նաեւ աշխատանքային խումբ աշխատեր՝ փորձագետներ, որոնք կլրացնեին Ռուբինյանի գիտելիքների ու փորձի պակասը: Այն պետք է կազմվեր դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այդ մասին հայտարարել է թե՛ Ռուբինյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, արտաքին գործերի նախարարությունը տեւական ժամանակ է՝ չի գաղտնազերծում այդ խմբում ներգրավված կոնկրետ անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալներ տրամադրել չեն կարող, կարող են տրամադրել, եթե ունենան տվյալ մասնագետների համաձայնությունը։ Այսինքն, մեր երկրի ու ժողովրդի համար բախտորոշ հարցերը վճռող անձանց շրջանակն անգամ գաղտնի են պահում հանրությունից:

Հայտնի է միայն, որ խորհրդատվական այդ խումբը ձեւավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիման վրա, ինչպես նաեւ քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս` երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում։

Մեզ ասացին, որ գործընթացում ակտիվ դերակատարում ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, որն ուղիղ հարաբերվում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ ուղիղ էլ խորհուրդներ է տալիս նրան։


Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան