Ներքին 4 տարի առաջ - 13:17 07-04-2022

Արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ այսօր արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում: Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման:

Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը: Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում»,-ասված է շնոհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին