Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:53 02-05-2022

Ամրացնում ենք, մի քանի օր առաջ քամի կար, աշխատակիցներն ասացին՝ կարող են պոկվել, ընկնել․ Նարիբեկյանը՝ ԱԺ դարպասները զոդելու մասին  

Համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ԱԺ զոդված դարպասների մոտ կրկին զոդման աշխատանքներ իրականացնում։ Սոցցանցերի օգտատերերը հիշեցնում են, թե ինչպես էին ժամանակին այդ դարպասները բացվել քաղաքացիների առջև։
Մասնավորապես Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«ՀՀ Ազգային ժողովի երբեմնի թավշյա դարպասները զոդում են))»:

Oragir.news-ը ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։

Նա նշեց, որ դարպասներն իրականում զոդված են դեռ 2020 թվականից։ «Ուղղակի քամի է եղել մի քանի օր առաջ ու որոշ տեղերում մի քիչ թուլացել էին, հիմա ամրացնում ենք։ Այսինքն՝ ընդամենը թուլացած տեղերն ենք ամրացնում, մինչև հնարավորություն կլինի նոր դարպասներ տեղադրելու։ Եթե մի քիչ մոտիկից ուսումնասիրեք դարպասները, կտեսնեք, որ վաղուցվա զոդված են, այս ընթացքում դրանք չեն բացվել»։

Դիտարկմանը, թե պատահակա՞ն է, որ ԱԺ դարպասների ամրացման աշխատանքները զուգադիպել են ընդդիմության կողմից հրավիրած հանրահավաքների, երթերի ու ակցիաների հետ, նա պատասխանեց, որ այժմ ճաղավանդակների վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ «Բացարձակապես կապ չունի հանրահավաքների հետ, մենք սովորական մեր գործընթացների մեջ ենք։ Այսինքն՝ դարպասները զոդված եղել են։ Նոյեմբերի 9-ից հետո դարպասները զոդված եղել են։ Մի քանի օր առաջ քամի կար, աշխատակիցներն ասացին, որ կարող են պոկվել, ընկնել, դրա համար ամրացնում ենք»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են, որ հանրության համար ԱԺ դարպասները նորից կբացվեն, նա պատասխանեց, որ այսօրվա օրակարգում նման պլաններ չկան։
«Բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի։ Առաջիկայում մենք նոր դարպասներ կունենանք ու արդեն դրանից հետո կորոշենք՝ կլինի՞ բացել, թե՞ չի լինի։ Միգուցե հատուկ օրերի բացվեն այդ դարպասները։ Հիմա իմ խնդիրն է ճաղավանդակները վերանորոգել ու կարգի բերել»։

Նշենք, որ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ մի խումբ ցուցարարներ, ԱԺ դարպասը կոտրելով, ներխուժեցին խորհրդարանի շենք, օրենսդիր մարմնի շենքի հարակից այգին բաց էր այցելուների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում