Ներքին 4 տարի առաջ - 21:13 06-04-2022

Թմրանյութի անարգելք առքուվաճառք Տելեգրամում

Telegram հավելվածը Հայաստանում ակտիվացավ 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, երբ քաղաքացիները այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար զանգվածաբար տեղափոխվեցին Telegram։

«Տելեգրամը» այլ հավելվածներից տարբերվում է նրանով, որ ալիքի իրական օգտատիրոջը պարզելը շատ դժվար է կամ գրեթե անհնար։ Հենց այս հանգամանքի բերումով էլ Telegram-ը դարձել է հանցագործությունների իրականացման համար նպաստավոր վայր։ «Տելեգրամում» ստեղծվել են թմրամիջոցի օնլայն վաճառակետեր։ Այդ ալիքները ունեն հազարավոր հետևորդներ և նույնիսկ աշխատողներ։ Թմրանյութի վաճառքով զբաղվող ամենահայտնի տելեգրամյան ալիքը «Կանաչու շուկան է», որն ունի 21,229 բաժանորդ, կան այլ համանուն ալիքներ՝ ավելի քիչ բաժանորդներով։ Այս ալիքներում կան 3 խմբի աշխատակիցներ՝ օպերատորներ, որոնց հետ պետք է կապ հաստատի պոտենցիալ գնորդը։ Պատվիրատուն կապվում է օպերատորի հետ և նշում, թե ինչ տեսակի թմրանյութ է ցանկանում, ապա օպերատորից ստանում բանկային հաշվեհամար։ Հաշվեհամար ստանալուց հետո գնորդը լուսանկարում է փոխանցումը հավաստող կտրոնը, դրանք ուղարկում օպերատորին։ Այսպիսով պատվերը գրանցվում է։ Հետո «կլադշիկները» զբաղվում են թմրանյութը համապատասխան վայրերում տեղադրելով և պատվիրատուին ուղարկում են թմրանյութի գտնվելու վայրի կոորդինատներն ու լուսանկարը։ Այդ տվյալների օգնությամբ պատվիրատուն տեղորոշում է պատվերը և այն վերցնում։ Եթե կողմերից մեկը որոշում է խախտել պայմանավորվածությունը, ասենք՝ գումարը ստանում է, բայց պատվերը չի տեղադրում, կամ պատվիրատուն պատվերը վերցրել է, բայց ասում է, որ նշված տեղում թմրանյութ չկար, ապա հենց այս հարցերը լուծելու համար թմրանյութերի օնլայն վաճառքով զբաղվողները ստեղծել են «արբիտրաժ», որոնք սեփական «հետաքննությամբ» պարզում են, թե ով է ստում, և ըստ այդմ՝ կամ նորից են թմրանյութ առաջարկում, կամ խզում են կապերը։

Oragir.news-ը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրանյութի ակնհայտ վաճառքի գործընթացը կանխելու համար, կոնկրետ քանի անձ է հայտնվել իրավապահների տեսադաշտում, և քանի մեղադրյալ կա այս պահին վերոնշյալ ճանապարհով թմրանյութ ձեռք բերելու գործով:

Լիլիթ Հարությունյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր