Ներքին 2 տարի առաջ - 21:48 02-04-2024

Կոռուպցիա չկա. վարորդական իրավունքը վաճառվում է Տիկտոկում և Տելեգրամում

Ճիշտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի չէ։ Կոռուպցիան ապրում է մեր օրերում և լայն տարածում ստանում համացանցային տիրույթում։

Փաստորեն մեր օրերում կոռուպցիան այնքան է ծաղկել, որ տիկտոկյան և տելեգրամյան հարթակներում սկսել են վարորդական իրավունք վաճառել։



Տիկտոկյան էջերից մեկը հրապարակումներ է արել, որտեղ քաղաքացիներին առաջարկվում է անօրինական ճանապարհով անհայտ անձից՝ ոմն Հովիկ Ավագյանից, գնել վարորորդական իրավունք։
Հայտարարության մեջ որպես վստահության առհավատչյա նշվում է, որ վճարումը կատարվում է վարորդականը տեսնելուց հետո, իսկ գրանցումը կատարվում է նախօրոք՝ 1 օր շուտ։

B կարգի վարորդական իրավունք գնելու համար քաղաքացին պետք է վճարի 300.000 դրամ, BC կարգի համար՝ 400.000 դրամ։

Տիկտոկյան այդ առաջին հայացքից գրավիչ թվացող ապօրինի հայտարարություններով կիսվում են հարյուրավոր օգտատերեր։

Էջում վարորդական իրավունք վաճառելուց բացի Հովիկ Ավագյանը զբաղվում է նաև զինվորական պարտադիր ծառայությունից ազատվելու գովազդներով, որի արժեքը 500.000 դրամ է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը