Ներքին 4 տարի առաջ - 15:07 04-04-2022

Կրակոցներ Գյումրիում. կա ձերբակալված անձ

Ոստիկանությունն ապրիլի 3-ին հաղորդում է ստացել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:

Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք: Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
14:46 Բարի գալուստ, իմ ամենամեծ երջանկություն. բլոգեր Քրիստինեի առաջնեկն է լույս աշխարհ եկել
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
15:36 Պուտինը կփորձի գրավել Վրաստանն ու Հայաստանը. Սաակաշվիլի
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
13:30 Արա Աբրահամյանն այնքան խիզախ չէ, որ ընտրի հայկական շահը
15:13 Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր. Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից նոր լուսանկար է հրապարակել
17:09 Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
18:00 Կյանքում բիզնեսով չզբաղվածը ԱԺ-ն թողնում է, որ բիզնեսով զբաղվի