Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:00 02-04-2022

Այն ժամանակ, որ ասում էի՝ գցեք «զիբիլի վեդրոն», մենք զգում էինք, թե ինչ «զիբիլ է». Պավել Մանուկյան

Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր է հասկանալ, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը, նախկինները՝ նույնպես, և պետք է ձերբազատվել ներքին աղբից։

«Մենք ոչ մի դաս էլ չենք քաղել պատերազմից, ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել մի իշխանություն, որը մտածել է այս ժողովրդի մասին, որը սիրել է այս ժողովրդին։ Մեզանից ծնվեց մի խավ, որը մեծ սիրուն պատասխանեց մեծ ատելությամբ։ 30 տարի անկախություն չենք ունեցել, իսկ այսօր բրնձի հատիկի պես կախված է ինչ-որ մեկի բեղից։ Ամենամեծ խոսքը Արմենակն արդեն ասել է, սրանից մեծ խոսք գոյություն չունի՝ «Ով էս դիրքը հանձնի, ես նրա մերը», բայց ցավալին այն է, որ ովքեր սա արել են, անարգելք մտնում են իրենց մոտ։ Բայց դասը այն կլինի, որ իմ ամենասիրած հերոսներից մեկը՝ իհարկե բոլորն են ինձ համար սիրելի, Կարո Քարքեջյանը, մի գեղեցիկ բան է ասել՝ «Եթե Հայաստանում մեկ օրով իշխանությունը տային ինձ, ես սրանց կեսին կգնդակահարեի»։ Եթե մենք ժամանակին դա արած լինեինք, այսօր այսպես մեծ Եռաբլուր չէինք ունենա, այսքան թանկ կորուստներ, այսքան սգավոր մայրեր և սգավոր Հայաստան չէինք ունենա։

Ամբողջ ասելիքն այն է, որ այս տղաները ծովի ալիքի պես սիրում են իրենց երկիրը, նահատակվում են, բայց մենք այդպես էլ չկարողացանք մեր ներքին թուրքից ձերբազատվել, արդյունքն էլ սա է։ Մեր երկրի իշխանությունը խրախուսում է հնարավոր հարձակումը։ Որովհետև ունեցանք մի իշխանություն, որը չարիք է։ Այն ժամանակ, որ ասում էի՝ գցեք «զիբիլի վեդրոն», մենք զգում էինք, թե ինչ «զիբիլ է»։ Ի՞նչ էր մեր ուզածը. մի հատ ազգային իշխանություն։ Այսօր էլ ծնողների առաջը կփակեն, կգան նորից տղերքի շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ։ Պատերազմը դեռ չսկսած, ես ասում էի՝ Արցախին սպասում է Կարսի ձեռագրով անկում, ինչին որ այսօր ականատես ենք եղել։

Եկել է այն պահը, որ աղբից ձերբազատվենք, մինչև մեր ներքին ախտը չբուժենք, այդ աղբն էլ չթափենք, այդ մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու։ Իսկ այսօր այդ հրեշը տարբեր կողմերից ոմանց համար հրեշտակ է։ Գրողը գնան նրանք իրենց խաղաղության դարաշրջանով։ Չի լինելու այս տարածաշրջանում, մեր պատմական հայրենիքում այսօր արհեստական մի պետություն ասում է՝ սա իմն է, և տեսնում ենք, որ սրանք գրկաբաց դիմավորում են։ Մենք ե՞րբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը, նախկինները՝ նույնպես։ Նրանք շարունակաբար կատարել են նույն հանցագործությունը։ Մեր բանակը միշտ պատրաստ է, ուղղակի պետք է կարողանան այդ ամեն ինչը գնահատել։ Այսինքն՝ հասկանա՝ ինքը զինվո՞ր ա, թե՞ նոքյար։ Իսկ ավազակներն այսօր ավելի գեղեցիկ են հագնվում, փայլուն ուսադիրներով. այսօր դա տեսնում ենք։ Բայց զինվորն ուրիշ բան ա՝ կարկատած շորերի մեջ, բայց տղա են։

Հիմա ասում են՝ մենակ սրանից պրծնենք, սրանից կպրծնենք, ավելի մեծ չարիք կբերենք, ներքին աղբից պետք է պրծնենք։ Այն ժամանակ էլ ասում էին՝ մենակ Սերժից պրծնենք, տեսաք ի՞նչ եղավ։ Այն ժամանակ ասում էի՝ մի արեք։ Մենք բոլորին լսում ենք՝ «հաստ վզին», «գրպանի պարունակությանը», բայց տանջված-տառապած զինվորին չենք լսի։ Որովհետև այն առաջին հարված ստացողը նա է, բայց նրան չենք հավատա, որովհետև նա ո՞վ է։ Իսկ մենք մեր մարմնից կտրել տվել ենք այս հող ու ջրի համար»,- ասաց Մանուկյանը։