Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 05-06-2026

Ըստ էության․ Հունիսի 7-ին կարող ենք շուռ տալ զոհասեղանը, որտեղ մեզ անընդհատ փորձում են մատաղ անել

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին։

Նրա հետ խոսել ենք քարոզարշավի վերջին օրի, քաղաքացիների ընտրություններին մասնակցելու կարևորության, նախօրեին անցկացված առաջին համարների բանավեճի, Նիկոլ Փաշինյանի ագրեսիայի, առանցքային ուժերի ղեկավարներին և արցախցիներին վիրավորելու, քաղբանտարկյալների, իշխանության կողմից քաղբանտարկյալների առկայության հերքման, այսօրվա մի շարք ձերբակալությունների, Արմատ մեդիայի խմբագրությունում խուզարկություններ անելու, «Բոլորին դեմ եմ» կուսակցության շանսերի, տարբեր սոցհարցումների արդյունքների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Ժողովուրդ, ամսի յոթին հրաշալի հնարավորություն կա գնալ ընտրությունների ու շուռ տալ այդ զոհասեղանը, որի վրա մեզ մատաղ են անընդհատ փորձում անել, մենք մեր երկրում պիտի վերջապես որոշումներ կայացնելու հնարավորություն ունենանք»,- ասաց նա։

Կարապետյանցի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի մարսում ցանկացած հայկականը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել