Ավելին 4 տարի առաջ - 20:28 01-04-2022

Ճապոնիայում չափահասության տարիքը 20-ից իջեցվել է 18-ի

Ուրբաթ օրվանից Ճապոնիայում չափահասության տարիքը պաշտոնապես 20-ից իջեցվել է 18-ի: Համապատասխան օրենքը երկրի կառավարության կողմից հաստատվել է 2018 թ.: Սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի քաղաքացիական օրենսգիրքը փոփոխվում է ավելի քան 140 տարի առաջ ընդունվելուց հետո:

Օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ճապոնացիները 18 և 19 տարեկանում իրավունք կունենան ինքնուրույն ստորագրելու վարկային փաստաթղթեր և տարբեր պայմանագրեր, մասնավորապես՝ տուն վարձակալելու կամ կապի ծառայությունների օգտագործմամբ բջջային հեռախոս գնելու համար։ Բացի դրանից՝ այժմ 18 տարեկանից հնարավոր կլինի ինքնուրույն ընտրել քաղաքացիություն երկակիի առկայության դեպքում և դիմել սեռափոխության համար։

Ճապոնիայում փոխվում են նաև ամուսնության տարիքային սահմանները։ Նախկինում մինչև 20 տարեկան անչափահասները կարող էին ամուսնանալ միայն ծնողների համաձայնությամբ, տղաները՝ 18 տարեկանից, աղջիկները՝ 16։ Այժմ ամուսնության տարիքը բոլորի համար դառնում է նույնը՝ 18 տարեկան, իսկ չափահաս դառնալուց հետո ծնողի համաձայնությունն այլևս չի պահանջվում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում