Միտք 4 տարի առաջ - 21:50 29-03-2022

Մանկապարտեզների դաստիարակներին 100 բարդ հարց կտան

ԿԳՄՍՆ-ն հիմա էլ նախադպրոցական հաստատությունների հետեւից է ընկել։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժների մրցույթի հարցաշարերը, որոնք զետեղված են գերատեսչության կայքում: Դրանք ընդգրկում են 100 հարց, որոնցից շատերն ասես գիտաշխատողների համար նախատեսված լինեն:

Հարցերից մեկն, օրինակ, վերաբերում է մանկավարժական հաղորդակցման ոճերին, մանկապարտեզի աշխատակիցը պետք է իմանա, որ դրանք լինում են ավտորիտար, լիբերալ եւ ժողովրդավարական: Նախադպրոցական հաստատության մանկավարժը, հարցաշարի պահանջներից ելնելով, պետք է տեղյակ լինի խոսքի զարգացմանն ուղղված նորագույն եւ մոդելավորման տեխնոլոգիաներին, Գլեն Դոմանի և Նիկոլայ Զայցևի մեթոդիկաներին:

Ըստ պահանջների, նախադպրոցական հաստատությունների մանկավարժները պետք է մեդիագրագետ փոքրիկներ դաստիարակեն, ինչը ենթադրում է «ներկայացված նյութը վերլուծելու, առաջնայինը երկրորդականից տարբերելու, անհրաժեշտ ընտրություն կատարելու պարզ կարողություններ»: Թե մանկապարտեզներում աշխատելու ցանկություն ունեցողների քանի տոկոսը կհաղթահարի 100 հարցից կազմված հարցաշարերը, կարելի է ենթադրել, որ թիվը մեծ չի լինի: ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ տխուր փորձ ունի հանրակրթական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման «մասով». գրանցվել էին խայտառակ ցածր արդյունքներ:


Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին