Ներքին 4 տարի առաջ - 18:00 24-03-2022

Ես ընդամենը մեկ անգամ եմ այնտեղ ներկա եղել․ Տեր Ասողիկ քահանա


Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը։ Եկեղեցին նախաձեռնությանը դեմ է արտահայտվել և ընդունելի չի համարել Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Սակայն օրեր առաջ՝ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախմբի մամուլի ասուլիսի ժամանակ, հանձնախմբի անդամներից մեկը՝ Ռուբեն Հովհաննիսյանը ասաց, որ հանձնախմբում Տեր Ասողիկ քահանայի ներկայությունը արդեն իսկ նշանակում է, որ եղեղեցին արձանի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը, որը բացասական չէ։ Իսկ եկեղեցու բարձրացրած միակ խնդիրը այն է, որ ըստ եկեղեցու կանոնակարգի՝ չի կարելի տեղադրել արձան եկեղեցու տարածքում, և իրենք եկեղեցու տարածքում չեն տեղադրելու։

Այս մասին oragir.news-ը զրուցեց Տեր Ասողիկ քահանայի հետ, ով ասաց, որ հանձնախմբում եղել է որպես խորհրդատու, և այնտեղ բազմիցս հնչեցրել է եկեղեցու դիրքորոշումը։

«Ես հանձնախմբում անդամ չեմ եղել, ես պարզապես եկեղեցու տեսակետը այնտեղ հնչեցնողն եմ, և միշտ ասել եմ՝ մեր մոտեցումը սա է։ Մենք ասել ենք, որ մեզ համար ընդունելի տարբերակը մեր ազգային- հոգևոր ավանդության համաձայն պետք է լինի։ Եվ վերջին հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, կարծում եմ հավելելու բան չկա»- ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Իսկ այն հարցին, թե՝ այդ դեպքում Ռուբեն Հովհաննիսյանը ի՞նչ նկատի ուներ ասելով, թե Ձեր ներկայությունը հանձնախմբում արդեն իսկ ամեն ինչ ասում է, Տեր Ասողիկը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե Ռուբեն Հովհաննիսյանը ինչ է ասել։
« Ես անկեղծ ասած տեղյակ չեմ ինչ է ասել, չեմ լսել։ Ես ընդամենը մեկ անգամ եմ այնտեղ ներկա եղել և հնչեցրել մեր տեսակետը, մնացածից տեղյակ չեմ»- ասաց Տեր Ասողիկը։

Մելքոնյան Մանուշակ

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո