Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:57 23-03-2022

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները

Հարգելի՛ արաբկիրցիներ, դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու: Ուրախ եմ, որ կարողացել եմ կոնկրետ օրինակներով պաշտպանել հանրային շահը և կյանքի կոչել տասնամյակներ շարունակ չիրականացված կարևորագույն նախագծեր: Հուսով եմ մեր ներդրած ջանքերի պտուղները քաղելու հնարավորություն կունենաք նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես հայրենիքիս ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով: Շնորհակալ եմ այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար։

Միասին տեսել ենք նաև ծանր ժամանակներ՝ համավարակ, պատերազմ, ճգնաժամային իրավիճակներ, միաժամանակ փորձել ենք առաջ շարժվել՝ արձանագրելով էական հաջողություններ: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր կառույցներին, Երևանի ավագանու անդամներին։ Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարել են ինձ՝ իմ ծրագրերի իրականացման գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ արաբկիրցիներ, որ հավատացել ու վստահել եք ինձ։

Արամ Դանիելյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր