Արտաքին 4 տարի առաջ - 21:02 23-03-2022

Պուտինը հանձնարարել է գազի վաճառքը «ոչ բարեկամ երկրներին» իրականացնել միայն ռուսական ռուբլիով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ կառավարությունը որոշել է «ոչ բարեկամ» երկրներ արտահանվող ռուսական գազի դիմաց վճարումներն ընդունել միայն ռուսական ռուբլիով։ Պուտինը հանձնարարել է որոշել գազի գնորդների կողմից Ռուսաստանի ներքին շուկայում ռուբլու գնման գործողությունների կարգը, հաղորդում է Ինտերֆաքսը։
Պուտինի հրամանը նշանակում է, որ Եվրոպայում ռուսական գազի գնորդները պետք է ռուսական շուկայում գնեն ռուբլի՝ մատակարարումների համար վճարելու համար (արտարժույթի դիմաց և, ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հատուկ դրույքաչափով) և արդեն ռուբլով վճարեն մատակարարումների համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կազմել է ոչ բարեկամ երկրներից ցանկ, որի կազմում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ ընդունած երկրները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ