Ուղիղ եթեր
Գործող իշխանությունների առաջնահերթությունները կամ Ալեն Սիմոնյանի անհավանական արկածները Բալիում․ Մենուա Սողոմոնյան
copy image url

Գործող իշխանությունների առաջնահերթությունները կամ Ալեն Սիմոնյանի անհավանական արկածները Բալիում․ Մենուա Սողոմոնյան

Ներքին 3 տարի առաջ - 00:12 23-03-2022
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է․

«Գործող իշխանությունների առաջնահերթությունները կամ Ալեն Սիմոնյանի անհավանական արկածները Բալիում։

Միջխորհրդարանական միության՝ Բալի կղզում (Ինդոնեզիա) ընթացող 144-րդ վեհաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է 11 պաշտոնյա, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահն ու երկու պատգամավորներ (Ծովինար Վարդանյան, Հասմիկ Հակոբյան), ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, ԱԺ նախագահի օգնականը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետը, նույն վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետը, ԱԺ արարողակարգի վարչության պետը, նույն վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետը, լուսանկարիչ-օպերատորը։

ՀՀ պետական բյուջեից վճարվել է ճանապարհածախս, գիշերակաց և օրապահիկ նշված պատվիրակության
4 անդամի՝ 6 օրվա համար (մարտի 18-23)
1 անդամի՝ 7 օրվա համար (մարտի 18-24)
3 անդամի՝ 8 օրվա համար (մարտի 18-25 կամ մարտի 19-26)
3 անդամի՝ 9 օրվա համար (մարտի 18-26)։

Հարգելի՛ հայրենակիցներ,
Մի պահ մտովի պատկերացրեք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Այնուհետև հարցեր տվեք ինքներդ ձեզ, կամ, եթե հնարավորություն կա, ՀՀ «ժողովրդավար» ու «չկոռումպացված» իշխանություններին․
• Ինչու՞ է ՀՀ ԱԺ պատվիրակությունը այդքան բազմամարդ․ ի՞նչ կարգի ծանր աշխատանքներ է տանում հայկական պատվիրակությունն այնտեղ, որ իր կազմում ընդգրկվում են ոչ միայն ԱԺ աշխատակազմի ղեկավարը, այլ նաև նրա տեղակալը, ԱԺ նախագահի օգնականը, արտաքին կապերի վարչության պետը, արարողակարգի վարչության պետը․․․ մանավանդ երբ հաշվի ենք առնում, որ վեհաժողովի օրակարգում հիմնականում կլիմայի փոփոխությունների հետևանքներն ու դրանց դեմ տարվող պայքարի հարցերն են
• Ինչու՞ է ՀՀ պատվիրակությունը վեհաժողովի աշխատանքներին մասնակցում մարտի 18-ից սկսած, երբ վեհաժողովի բուն աշխատանքները մեկնարկում են մարտի 20-ին (վեհաժողովի ծրագիրը կարող եք գտնել այստեղ https://www.ipu.org/.../144th-assembly-and-related... ), իսկ մարտի 18-ին և 19-ին Միջխորհրդարանական միության գործադիր կոմիտեի և խորհրդարանականների իրավունքների կոմիտեի փակ նիստերն են, կոմիտեներ, որոնցից և ոչ մեկում Հայաստանը ներկայացված չէ։
• Եթե վեհաժողովի աշխատանքներն ավարտվում են մարտի 24-ին ապա ինչու՞ հայկական պատվիրակությունից երեք հոգի շարունակում են մնալ Բալիում նաև մարտի 25-ին, չորս հոգի էլ մնում են Բալիում մինչև մարտի 26-ը ներառյալ, երբ համաձայն ԱԺ նախագահի մարտի 15-ի կարգադրության, այդ ողջ օրերի ընթացքում կատարվող ծախսերը վճարվում են պետական բյուջեից (https://medialab.am/218270/
• Ինչու՞, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի օգնականը շարունակում է մնալ Բալիում մինչև մարտի 26-ը ներառյալ, այն պարագայում, երբ Ալեն Սիմոնյանը մնում է մինչև մարտի 23-ը։
• Որտե՞ղ կարող ենք գտնել Բալիում այս օրերին «գերծանրաբեռնված» ռեժիմով աշխատող պաշտոնյաների մանրամասն հաշվետվությունները, որ հասկանանք, թե մեր պետությունն ի՛նչ է շահելու այս թանկարժեք գործուղումից։
• Քանի որ, ինչպես տեսնում ենք, Ալեն Սիմոնյանը «ակտիվացրել է» Հայաստանի միջխորհրդարանական շփումները (դեռ չի լրացել իր պաշտոնավարման 1 տարին, բայց արդեն հատել է 120 հազար դոլարի գործուղումների ծախսը https://www.aravot.am/2022/03/21/1254930/... ), Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն այս ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել։
• Եթե մեր սուղ միջոցներն առավել կարևոր ոլորտների (օրինակ՝ ռազմարդյունաբերություն կամ բանակաշինություն) ուղղելը գործող իշխանությունների համար գերակայություն չէ, քանի որ շուտով «խաղաղության դարաշրջան» է բացվելու մեր գլխին, ապա ինչպե՞ս հասկանանք այն, որ, օրինակ, Ադրբեջանի այս տարվա ռազմական բյուջեն նախորդից 20 տոկոսով ավելացել է․․․ ու՞մ դեմ է օգտագործվելու այդ ավելացվածը, եթե Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է բացում ողջ տարածաշրջանում․ լավ էդ ադրբեջանցիներն էդքան բու՞թ են․․․»։

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
13:32 Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական