Ներքին 4 տարի առաջ - 21:12 22-03-2022

Նման գործելաոճը հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով լուծելու անկարողությամբ

Արցախի պահպանողական կուսակցությունը կոչ-հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցությունը դիմում է Ձեզ կոչով, հորդորով, խնդրանքով։

Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վհատություն, խուճապ և հուսալքություն։

Սա նոր բան չէ․ այս ոճին մենք ծանոթ ենք տասնամյակներ ի վեր։

Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր պատմական հայրենիքում։ Շատ ու շատ թշնամի ազգեր, ովքեր մեր նկատմամբ որդեգրել էին նույն գործելաոճը, անհետացել են պատմությունից՝ երբեմն չթողնելով իրենց մասին որևէ հիշատակ։

Նույն ճակատագրին են արժանանալու նաև մեր ներկայիս թշնամիները։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք առաջին հերթին՝ հոգով ուժեղ, պետք է հասկանանք՝ նման գործելաոճը ինչ-որ տեղ հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով՝ այն է Արցախը ոչնչացնելով, լուծելու անկարողությամբ։

Դրա ամենակարևոր գրավականներից է ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը այստեղ՝ Արցախում։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են, ժողովրդական լեզվով ասած՝ «զզվացնել» մեզ՝ դիմելով ստոր և անմարդկային քայլերի, որոնց թվում են գազմատակարարման պարբերական խափանումները։

Սիրելի՛ ժողովուրդ, մենք իրավունք չունենք կոտրվելու։

Հիշե՛ք՝ մեր սուրբ նահատակներն իրենց կյանքը նվիրաբերել են ոչ այն բանի համար, որ մենք վհատվենք և փոքրոգություն ցուցաբերենք։

Կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ։

Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ