Միտք 4 տարի առաջ - 22:39 19-03-2022

Բայղուշությունը որպես ուղիղ ճանապարհ

Մեր երկրում հրապարակային գրավոր կամ բանավոր տեսակետ հայտնողների մեծ մասը վատ սցենարներ է կանխատեսում։ Հոռետեսությունն ուղղակի հորդում է բոլոր խողովակներից, հեղինակավոր ամբիոններից, մամուլի էջերից մինչև փողոց ու հանրային վայրեր։ Իսկ հետո, երբ դրանք մասամբ իրականանում են, նրանք շուռ են գալիս և պարծենում՝ «բա որ ասում էի՞, տեսա՞ր»։ Ինչո՞ւ են մարդիկ ավեր, մահ ու կորուստ կանխատեսում։

Շատերը գիտեն, որ գաղափարն առաջնային է։ Հաճախակի մեջբերում են Հովհաննեսի Ավետարանի առաջին տողը։ Խոսքը գործ դարձնելու մասին գիտեն գործարարները։ Գրողների և գիտնականների մի մասը գիտեն, որ իրականությունը նախ ինչ-որ տեղ գրվել կամ ասվել է։ Մարդիկ կան, որ ապրում են մարգարեություններին հավատալով։ Եթե այդպես է, ապա հրապարակախոսն ինչու՞ չի մտածում լավ բաների մասին, այլ թշնամու հարձակման, հողեր հանձնելու, պատերազմի, դավադրությունների, հայրենազրկման, մահվան, վախերի մասին։ Հոգեբանների կարծիքով՝ մոտալուտ կորստի, կործանման մասին պատմություններն ու տեսարանները գրգռում են թույլ, փոքրոգի, հոգեկան խնդիր ունեցող մարդկանց հիվանդագին երևակայությունը, թողնում հետքեր ուղեղի վրա և երկար ժամանակ մնում հիշողության մեջ, ինչը հանգեցնում է դեպրեսիայի, նվազեցնում նախաձեռնողականությունը և աշխատանուկությունը։

Քավ լիցի, սա խոսքի կամ ստեղածագործելու ազատության դեմ արշավ չէ։ Բայց գիտենք, որ ամբողջ աշխարհում պատերազմի սկսման մասին, առավել ևս՝ անկախության դեմ սպառալիքի մասին տեղեկատվությունը լրտեսները գաղտնի զեկուցում են հատուկ կառույցներին, մեր դեպքում՝ հավանաբար՝ ԱԱԾ-ին՝ ներկայացնելով արժանահավատ փաստեր կամ աղբյուրներ։ Հայտնի է նաև, որ հատուկ ծառայությունները հակառակորդ երկրի ժողովրդի հոգեբանությունը խեղելու նպատակով տարածում են լուրեր, ասեկոսեներ, իբր շուտով պատերազմ է լինելու և իրենց երկիրը պարտվելու է, կորցնելու անկախությունը, քանի որ թիրախ երկրի իշխանությունները թույլ են։ Այս թեմաները ելույթի, վերլուծության կամ ստեղծագործության մեջ ոչ միայն թշնամանք, վախ, հուսահատություն են տարածում, այլև թիրախ երկրի ժողովրդինպատրաստում են մոտալուտ կորստին, ինչպես ասում են՝ «որ հողին կամաց-կամաց սովորի»։ Ու եթե վաղն անկախության, սահմանների, տնտեսության դեմ արշավ սկսվի, ժողովուրդը շատ չզարմանա, չբողոքի, չդիմադրի, չապստամբի, նորմալ-հանգիստ ընդունի, հիշի, որ խելացի բայղուշները վաղուց էին ասում, որ վատ է լինելու, ու եղավ։

Այս տեսանկյունից հետաքրքիր է՝ ինչու՞ են անցկացնում, այսպես կոչված՝ ռուսական «միութենական միավորման» վերաբերյալ սոցհարցումներ, կամ ինչու՞ են պատերազմի սկսման, միջանցքն՝ ադրբեջանցիներին, տնտեսությունը՝ թուրքերին հանձնելու մասին իռացիոնալ կանախատեսումներ անում։ Եվ հանրային ի՞նչ արձագանք են ակնկալում գրողն ու վերլուծաբանը, քաղաքական-հասարակական գործիչն ու լրագրողը, երբ հանրային լսարանին այդպիսի մանիպուլյատիվ պատկերներ են ներկայացնում։


Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան