Ներքին 9 ամիս առաջ - 16:08 03-10-2025

Ադրբեջանում «Զանգեզուր» երգ են ստեղծել, Արարատն ու Սյունիքը ներկայացրել որպես համաթուրանական «հաղթանակի ճանապարհ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի նույնիսկ խորհրդանշական լիցքից, ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնա»։

Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից տեսանյութերի օգտագործմամբ։

Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել՝ որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։

Ստորև՝ ադրբեջաներենից թարգմանաբար ներկայացնում եմ այդ «երգ» կոչեցյալի սկիզբը և կրկներգը։

«Աղրիդաղից փչող քամին
Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
Միավորող բազուկն է գալիս։
Ուժը՝ Երկնային Աստծուց,
Սերմը Նոյից է գալիս։
Սրտից մտնում՝ հոգու մեջ,
Պոռթկումով հոգուց է գալիս։
Ծագումը օղուզական ցեղից է,
Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
Ճանապարհը հաղթության ճամփա է՝
Զանգեզուր»։
Խտապատկերում «տեսահոլովակ» կոչեցյալի այն հատվածն է, որտեղ կադրեր են Նորավանքի ճանապարհից։
#թշնամու_իրական_վիճակը

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից