Խոսք 4 տարի առաջ - 19:47 18-03-2022

Մեզ մոտ դեռ կազմակերպված զբոսաշրջությունը չի վերականգնվել․ Մեխակ Ապրեսյան

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո մարդկանց մեծ հոսք է նկատվել դեպի Հայաստան: Որոշները գալիս են մշտական բնակություն հաստատելու հավանականությամբ, ոմանք էլ՝ ժամանակավոր՝ պայմանավորված տարբեր իրավիճակներով:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ զրույցում Oragir.news-ը փորձեց պարզել՝ արդյոք տուրիզմի ոլորտում գրանցվել է տեսանելի փոփոխություն, և արդյոք այդ այցելությունները կարող ենք հարկադրված համարվել:

‹‹Երբ այցելությունները տեղի ունեցան մարտի սկզբից, ու բավականին ակտիվություն նկատվեց. դա սպասված չէր, և այցելությունները հիմնականում պայմանավորված էր ուկրաինական ճգնաժամով: Դրանք ավելի շատ հարկադրված այցելություններ էին, իհարկե։ Դասական իմաստով բոլոր այցելուները, ըստ մեթոդաբանության, համարվում են զբոսաշրջիկներ, որովհետև նրանք գալիս են այստեղ ժամանակավոր` տեղի աղբյուրներից չեն վարձատրվում, վարձու աշխատանք չեն կատարում` ըստ էության, շատ նման է գործնական տուրիզմին: Շատերը տրանզիտով Հայաստան են գալիս որոշակի ժամանակահատվածով` մեկ շաբաթով, մի փոքր ավել կամ պակաս մնում և մեկնում են այլ երկրներ: Մյուսները մնում են հենց Հայաստանում և մտադիր են իրենց բիզնեսը տեղափոխել այստեղ։ Եթե նրանք հիմնավորվեն Հայաստանում այլևս չեն համարվի զբոսաշրջիկ, այլ կդառնան միգրանտներ››,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ըստ Ապրեսյանի՝ ովքեր նախատեսում էին գալ ժամանցի ու հանգստի նպատակով, այդ մարդկանց համար արդեն այնքան էլ ձեռնտու չէ, որովհետև ռուսական ռուբլին զգալիորեն արժեզրկվել է, իսկ գնողունակությունը՝ ընկել: Այդ մարդիկ պարզապես չեղարկում են իրենց այցելությունները։ Չեղարկումներ կան հենց Ռուսաստանից:

Հարցին, թե զբոսաշրջության ոլորտում կազմակերպված տուրիզմը վերականգման փուլ մտե՞լ է, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. ‹‹Մեզ մոտ, ըստ էության, դեռ կազմակերպված զբոսաշրջությունը չի վերականգնվել. կայուն վերականգնման փուլ չի մտել, որովհետև նրանք, ովքեր գալիս են, հիմնականում անհատ, ինդիվիդուալ այցելուներ են: Նրանք գալիս են տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից, հատկապես Եվրոպայից, արևելյան երկրներից՝ Ճապոնիայից և Չինաստանից››,- ասաց Ապրեսյանը:

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից