Ներքին 4 տարի առաջ - 12:42 18-03-2022

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Մարտի 18-ը նշանավորվում է հայ-կիպրական բազմադարյա կապերի և ամուր բարեկամության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ամրագրմամբ։

Հայաստանն արժևորում է անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորված միջպետական ամենաջերմ փոխհարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը, որոնք վկայությունն են հայ և կիպրացի ժողովուրդների անսասան եղբայրության և փոխաջակցության։

Գաղտնիք չէ, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանը վայելում է փոխադարձ բարձր վստահություն և ռազմավարական համագործակցություն:

Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ երկկողմ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-կիպրական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին և դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի։

Հայ-կիպրական հարաբերություններին առանձնահատուկ բովանդակություն և ջերմություն է հաղորդում կենսունակ հայ համայնքն իր ունեցած ներդրումով երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, որը մշտապես բարձր գնահատանքի է արժանացել Կիպրոսի կառավարության կողմից։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր երկրներին և եղբայրական ժողովուրդներին բարեկեցություն և խաղաղություն, հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն