Արտաքին 4 տարի առաջ - 18:54 17-03-2022

Սա Պուտինի պատերազմն է, և նա պետք է կանգնեցնի այն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպել են Բեռլինում և քննարկել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:

«Պուտինն օրեցօր տառապանք ու մահ է բերում ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև տառապանք է պատճառում սեփական ժողովրդին։ Մենք խորապես հուզված ենք ուկրաինացի ժողովրդի ճակատագրով, մեզ հուզել են նաև բազմաթիվ ռուս երիտասարդների ճակատագրերը, որոնք իրենց իսկ ղեկավարության կողմից ուղարկվել են անիմաստ պատերազմի՝ ընդդեմ հարևանի: Կարևոր է, որ այդ երիտասարդների ճակատագիրը հայտնի լինի Ռուսաստանում: Ռուսաստանում բոլորը պետք է իմանան, որ նախագահ Պուտինն է միայն պատասխանատու նրանց մահվան կամ վիրավորվելու համար»:

«Սա նախագահ Պուտինի պատերազմն է։ Նա պետք է դադարեցնի պատերազմը։ Դուրս բերի զորքերը և սկսի բանակցությունները»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և շնորհակալություն հայտնել Շոլցին դիվանագիտական ​​ջանքերի համար, որը բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահի հետ։

«Նա արդեն մեծ գին է վճարում: Կոշտ պատժամիջոցներն արդեն վնասում են նրա ռազմական մեքենան»: Գլխավոր քարտուղարն ու կանցլերը կրկնել են, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։ Շոլցը մեկ անգամ ևս կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցի ռազմական գործողություններին, սակայն նշել է, որ Արևմուտքը կշարունակի Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և ռազմական օգնություն տրամադրել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում