Մամուլ 5 տարի առաջ - 09:34 22-07-2021

Պապիկյան Սուրենը ճիշտ կանի՝ Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հենց Կարապետյան Կարենի ծրագրերի շնորհիվ են այսօր իշխանությունը եւ մասնավորապես՝ Պապիկյանը, իրենց փիառը կազմակերպում։ Այսօր էլ նա հայտարարել է, որ պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը շարունակվում է, նոր ներդրում կա, բայց չի ասում, թե ով է սկսել այս ծրագիրը, եւ ում շնորհիվ է Գյումրին վերականգնվում։

Բոլոր ոլորտները կազմաքանդած ու լուծարած այս իշխանությունը եթե ինչ-որ բան դեռ շարունակում է, ապա անպայման դա նախկինների սկսած ծրագրերն են, թեեւ այդ ամենն իրենց են վերագրում։ Պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը հենց Կարապետյան Կարենինն էր, նա ուզում էր Գյումրին դարձնել տուրիզմի զարգացման կենտրոն եւ անգամ սեփական գումարներն էր ներդնում դրանում։ Նորերը շարունակում են Կարապետյանի սկսածը, բայց ընդամենը լուսանկարվելու ու հանրությանն աշխատանքի կեղծ իմիտացիայով կերակրելու համար։

Իրականում, Հայաստանում այնպիսի քաոս է ստեղծվել, որ տուրիզմի մասին խոսելն անիմաստ է՝ ով էլ որ ժամանում է երկիր, իշխանությունների մասնակցությունը դրանում զրոյական է։ Գալիս են ռուսները, որոնք ընտրության հնարավորություն չունեն, գալիս են իրանցիները, որոնք պատվաստվում են ու հեռանում, եվրոպական երկրների դեսպանատներն իրենց քաղաքացիներին պարբերաբար զգուշացնում են, որ չգան Հայաստան, իսկ գալու դեպքում էլ այսինչ տարածքներ ու մարզեր չմեկնեն, քանի որ վտանգավոր է։

Իսկ իշխանությունն ու ապագա փոխվարչապետ Պապիկյան Սուրենը շատ լավ գիտեն, որ պատերազմող երկրում տուրիզմի մասին խոսելն անլուրջ է։ Ուղղակի քանի դեռ կարող են, Կարապետյան Կարենի սարքածի ու գաղափարների վրա փիառ կանեն՝ հո չի՞ գալու հետ տանի սարքածն ու ծրագրածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում