Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:07 16-03-2022

ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարել են Ռուսաստանի դեֆոլտ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին և Եվրամիությանը մեղադրել է Ռուսաստանի դեֆոլտ հայտարարելու մեջ։ Չորեքշաբթի՝ մարտի 16-ին, նա պաշտոնատար անձանց հետ քննարկել է Ուկրաինա ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը երկրի տնտեսության մեջ։

Պուտինը կարծում է, որ Արևմուտքը կփորձի պայթեցնել Ռուսաստանի Դաշնության հասարակական կառուցվածքը «ազգայնական դավաճանների» պատճառով։

«Նրանք կփորձեն խաղադրույք դնել, այսպես կոչված, «հինգերորդ շարասյան»՝ «ազգայնական դավաճանների» վրա, նրանց վրա, ովքեր այստեղ մեզ հետ փող են վաստակում, բայց ապրում են այնտեղ: Եվ ապրում են ոչ թե այդ բառի աշխարհագրական իմաստով, այլ իրենց մտքերով, իրենց ստրկական գիտակցությամբ: Ես ամենևին չեմ դատապարտում նրանց, ովքեր վիլլա ունեն Մայամիում կամ ֆրանսիական Ռիվիերայում, ովքեր ի վիճակի չեն ապրել առանց ֆուա գրայի, ոստրեների կամ, այսպես կոչված, «գենդերային ազատությունների»: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ ևս մեկ անգամ կրկնում եմ, որ նման մարդկանց մեծամասնությունը մենթալ կերպով գտնվում է հենց այնտեղ և ոչ այստեղ, ոչ մեր ժողովրդի հետ, ոչ Ռուսաստանի հետ: Եվ դա, նրանց կարծիքով, պատկանելության նշան է, «բարձր կաստա», «բարձր ռասա»։ Այդպիսի մարդիկ պատրաստ են վաճառել հարազատ մորը, միայն թե նստեն այդ բարձր կաստայի միջանցքում։ Հավաքական Արևմուտքը փորձում է պառակտել մեր հասարակությունը՝ շահարկելով ռազմական ​​կորուստները, սոցիալ-տնտեսական պատժամիջոցների հետևանքները, հրահրել քաղաքացիական պայքար՝ օգտագործելով «հինգերորդ շարասյունը» իր նպատակին հասնելու համար։ Իսկ նպատակը մեկն է՝ ես արդեն ասել եմ՝ Ռուսաստանի ոչնչացումը։ Բայց ռուս ժողովուրդը կարող է տարբերել իրական հայրենասերներին տականքներից ու դավաճաններից և դուրս թքել, ինչպես ճանճի, որ պատահաբար թռել է բերանի մեջ»,- հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով, Արևմուտքը ցանկացած դեպքում ծրագրում էր կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նույնիսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը չներխուժեր Ուկրաինա։

Պուտինը հայտարարում է, որ իրականում Ռուսաստանը պատերազմ է հայտարարել «ոչ բարեկամական գործողությունների» և տնտեսության վրա ճնշումների դեմ։ Նա ասել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները պարզապես գողացել են, և արևմտյան կառավարությունները հայտարարել են «դեֆոլտ» ռուսական ֆինանսական համակարգերի հանդեպ իրենց պարտավորությունների հարցում:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին