Արտաքին 5 տարի առաջ - 19:42 25-05-2021

Ռուսաստանի միջուկային եռյակի ներուժը լրջորեն ամրապնդվել է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինված ուժերի ռազմական շինարարությանն ու զարգացմանը նվիրված հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության միջուկային եռյակի լուրջ ամրապնդման մասին: Նա նշել է, որ չնայած համաճարակին՝ ռուսական բանակում նախատեսված բոլոր գործողություններն իրականացվել են:

Երկրի ղեկավարը հայտնել է, որ ներկայում հաջողությամբ ավարտվում են նոր S-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները:

Պուտինը շեշտել է, որ աշխարհում առկա ռիսկերը, հատկապես Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ առկա դեպքերը, պահանջում են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի բարձր մարտական ​​պատրաստությունը:

Մայիսի 25-ին Սոչիում սկսվել է ռազմական շինարարության, Զինված ուժերի ու սպառազինության զարգացմանն ուղղված հանդիպումների շարք: Այն կտևի մեկ շաբաթ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի