Ուղիղ եթեր
Բելառուսը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է. Պուտին
copy image url

Բելառուսը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է. Պուտին

Արտաքին 3 տարի առաջ - 16:23 01-07-2021

Բելառուսը ոչ միայն Ռուսաստանի բարի դրացին է, այլև մերձավոր դաշնակիցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես նորից ընդգծում եմ. Բելառուսը մեզ համար ոչ միայն բարի դրացի է: Այն ամենից առաջ մերձավոր դաշնակից է»,- ասել է նա:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի, աջակցության սկզբունքների վրա և միմյանց շահերը հաշվի առնելով: