Արտաքին 4 տարի առաջ - 17:11 16-03-2022

Ռուսաստանի դատարանների կայքերում Պուտինի իմպիչմենտի կոչեր են հայտնվում

Չորեքշաբթի՝ մարտի 16-ին, կոտրել են Ռուսաստանի որոշ շրջանների արբիտրաժային դատարանների կայքերը։ Անհայտ անձինք տեղադրված հղումներում կոչ են անում իմպիչմենտի ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Չորեքշաբթի՝ վաղ առավոտյան, Սիբիրի և Հեռավոր Արևելքի մի շարք շրջանների, ինչպես նաև Մոսկվայի արբիտրաժային դատարանների կայքերը չեն աշխատել։

Շարունակել են աշխատել Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի արբիտրաժային դատարանների կայքերը։ Մոտ մեկ ժամ անց հաղորդագրությունն այլևս հասանելի չէր, սակայն կայքերը չէին աշխատում։

Պրիմորսկի երկրամասի արբիտրաժային դատարանի մամուլի քարտուղար Ինգա Սորոկինան «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ արբիտրաժային բոլոր կայքերը տեղակայված են մոսկովյան միացյալ հարթակում, ուստի հաքերային հարձակումը ազդել է բոլոր էջերի վրա։ Նրա խոսքով, մասնագետներն աշխատում են մուտքը վերականգնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի