Ներքին 4 տարի առաջ - 22:24 14-03-2022

«Անբարոյականի վաստակից» մինչեւ հատուկ հանձնարարություններով դեսպան

Երկու տարի առաջ ապրիլին Ազգային ժողովում այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղը տեղին «նախշեցին» միմյանց: Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին, իսկ նա ավելի ճոխ փոխադարձեց՝ «քաղաքական տրյապկա»:

Ապա վիրավորանքները վերաճեցին «անբարոյականի վաստակի» ու ԱԺ լեզվամտածողությանը բնորոշ այլ «մարգարիտների»:

2 տարի անց, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ալեն Սիմոնյանի կողմից «անբարոյականի վաստակ» բնորոշվածը նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան: Մարդն, իրոք, արժանի է: Չէ՞ որ Էդմոն Մարուքյանը կլասիկ է, ինչպես ինքն էր իր մասին ասում, բայց տվյալ պարագայում՝ կլասիկ Արթուր Բաղդասարյան, իսկ նրա ղեկավարած ուժը՝ համարյա «Օրինաց երկիր»:

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է մտածում հատուկ հանձնարարություններով նորանշակ դեսպանի հին սանիկ Հայկ Կոնջորյանը, որ ԱԺ միջադեպի ժամանակ, ի պաշտպանություն Փաշինյանի թիմի, որի անդամ է նաեւ ինքը, քիչ էր մնում ծեծեր քավոր Էդմոն Մարուքյանին:


Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ