Ներքին 4 տարի առաջ - 20:09 14-03-2022

Կա հստակ նպատակ՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում. Արցախի ՄԻՊ

«Այսօր արդեն յոթերորդ օրն է, որ Արցախը զրկված է գազամատակարարումից, որովհետև ՀՀ-ից դեպի Արցախ եկող միակ գազատարը վնասված է, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, և ադրբեջանական կողմը մինչև այսօր թույլ չի տվել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և «Արցախգազ» ընկերության ներկայացուցիչները մոտենան գազատարի վնասված հատվածին և կատարեն վերականգնողական աշխատանքներ», - «Ազատություն ռադիոկայանի» կազմակերպած ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանն ասաց, որ Արցախում բազմաթիվ հումանիտար խնդիրները անմիջականորեն անդրադառնում են մարդկանց կենցաղային ամենատարրական իրավունքներին՝ սկսած ջեռուցման հասանելիությունից, որն ամբողջությամբ դուրս է բնականոն կենսագործունեության տիրույթից։

«Կա դիտավորություն և հստակ նպատակ, որն իրականացնում է Ադրբեջանը, որ միտված է Արցախի էթնիկ զտմանը և հայաթափմանը։ Ինչ վերաբերվում է կրթական պրոցեսներին, ապա այսօրվանից դասապրոցեսները դադարեցված են, և գարնանային արձակուրդներն ավելի շուտ են հայտարարվել՝ հաշվի առնելով գազամատակարարման և ջեռուցման հետ կապված խնդիրները»։

Ստեփանյանն ասաց, որ Արցախում երեխաները մանկապարտեզ հաճախում են, խնդիրներ կան նաև Արցախի բժշկական հաստատություններում, տասնյակից ավելի բժշկական հաստատություններից 70 տոկոսը ջեռուցվում էր գազամատակարարմամբ, և այդ հաստատություններն ինչ-որ ձևով անցնում են այլ ջեռուցման, որտեղ բուժվում են 300-ից ավելի հիվանդներ, իսկ մանկական հիվանդանոցում կա 40 երեխա։ Միայն ծննդկանների համար է հարմարեցված պայմաններ ստեղծված։

«Հնարավորինս զերծ մնալով քաղաքական գործընթացներին մեկնաբանություն տալուց՝ ապաքաղաքական բնույթով պայմանավորված միայն կարող եմ ասել, որ խաղաղության այն օրակարգը, որն առաջարկում է Ադրբեջանը ՀՀ-ին, հայ ժողովրդին առհասարակ, իր մեջ անկեղծություն և ազնվություն չի պարունակում։ Խաղաղություն չի կարող լինել մի կողմի իրավունքների հաշվին։ ՀՀ-ին առաջարկվում է ճանաչել տարածքային ամբողջականությունը և դրա տակ տեսնում է այն, որ ՀՀ-ն Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը խաղաղության այս գործընթացում անկեղծորեն տրամադրված չէ, որն Արցախում ընդունելի և ընկալելի չի կարող լինել»։

Ստեփանյանն ասաց, որ 1988 թվականի հենց Արցախյան շարժման ամենակարևոր գաղափարը եղել է ազատությունների և իրավունքների համար շարժումը, դրա պաշտպանության աապհովումը, որը արցախցին տեսել է ՀՀ-ի հետ միասին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին