Ներքին 4 տարի առաջ - 20:05 12-03-2022

Պարարտանյութը 70 տոկոսով թանկացել է․ գյուղացիները փաստի առջև են կանգնած

Վերջին ամիսներին գյուղատնտեսական պարարտանյութերի գինը հայկական շուկայում թանկացել է 60-70%-ով: Նախկինում 6000-7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արժե 24-25 հազար դրամ։ Գյուղացիները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այս ամենի վերաբերյալ, սակայն ապարդյուն․ պարարտանյութի գինը մնացել է նույնը։

Oragir.news-ը զրուցեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք նախատեսվում է բնակիչներին անհրաժեշտ պարարտանյութը շուկայականից ավելի մատչելի գնով տրամադրել։ «Այդ որոշումը արդեն կայացված է և ուղարկված է համայնքներին, իրենք էլ պատրաստվում են դրան։ Այսինքն՝ վարչական ղեկավարները համայնքի բնակիչներին տեղեկացրել են, և կարծում եմ՝ արդեն երկուշաբթի օրվանից, ում հետաքրքրում է, կմոտենան և կունենան դրա վերաբերյալ տեղեկատվություն։ Մտավորապես 9000 դրամի չափով զեղչ կարվի կառավարության կողմից»,- ասաց Մարտունի համայնքի ղեկավար՝ Հովհաննես Հովեյանը։

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն էլ նշեց, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, սակայն դեռ չգիտեն ինչպես հարցը լուծել։ «Ընդհանրապես նախատեսում ենք որևէ բան անել, բայց դեռ չգիտենք՝ կոնկրետ ինչպես այդ հարցը լուծենք, դեռ մտածում ենք։ Խորհուրդի նիստ է լինելու, որում այդ հարցն էլ կա, հիմա չեմ կարող ասել՝ ինչը ինչպես կլինի, մասնագետ ունենք, ինքն է զբաղվում այդ հարցերով»,- ասաց Արթուր Ճաղարյանը։

Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանի խոսքով էլ՝ պարարտանյութի գինը կախված է նաև նրանից, թե երբ են գնում այն։ «Սուբսիդավորման վերաբերյալ Կառավարության որոշման մասին մենք տեղեկացավել ենք, մեզ ուղարկել են հայտերը, որ շուկայական 20-22 հազար դրամից մոտ 9000 դրամը տալու է պետությունը, իսկ մնացածը՝ 11-13 հազար դրամը, կմնա գյուղացու վրա․ դա էլ կախված է թե երբ է գնում բնակիչը։ Կոպիտ ասած՝ հնարավոր է մինչև մարտի վերջը լինի 20․000 դրամ, ապրիլի 10-ին՝ 21․000 դրամ, ապրիլի վերջ-մայիսին՝ 22,000 դրամ, ամեն դեպքում պետությունից սուբսիդավորվելու է 9000 դրամը, մեզ այդպես են տեղեկացրել։ Բոլոր բնակիչները պետք է ներկայանան իրենց հողի սեփականության վկայականի և անձնագրի պատճենով։ Մեկ հեկտարի կտրվածքով յուրաքանչյուրին տրամադրվում է մինչև 500կգ պարարտանյութ, այսինքն՝ 10 պարկից ոչ ավել։ Իսկ մինչև 3 հեկտար ունեցող բնակիչը, որը խոշոր հողատեր չի կոչվում, կարող է գնել մինչև 30 պարկ»,- նշեց Արթուր Ասատրյանը։

Իսկ Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասաց, որ Շնողում սուբսիդավորումը կլինի 50%-ի չափով։ «Շուկայական գնից 50%-ով պակաս կլինի, մնացածը սուբստդավորվում է, իմ ունեցած տվյալներով հիմա արժե 20,000 դրամ, կեսը Կառավարությունն է տալու, այսինքն՝ կլինի 10․000 դրամ»,- ասաց Դավիթ Ղումաշյանը։

Իսկ այն հարցին, թե պարարտանյութի գնի բարձրացումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ բնակիչները ավելի քիչ զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով, համայնքների ղեկավարները նշեցին, որ այդպիսի խնդիրներ չկան գյուղերում։

Արթուր Ասատրյանն էլ հավելեց, որ իհարկե, 7000 դրամով և 11-13000 դրամով գնելը նույնը չէ, բայց գյուղատնտեսությամբ չզբաղվելու պատճառ չէ. 10 պարկի փոխարեն կգնեն 7-ը։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»