Արտաքին 4 տարի առաջ - 10:51 12-03-2022

ԱՄՆ-ն սառեցրել է հեջ-ֆոնդերում Աբրամովիչի ավանդները․ WSJ

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի ավանդները ամերիկյան հեջ-ֆոնդերում արգելափակվել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց նրա նկատմամբ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի համաձայն՝ SS&C Globe Op ընկերությունը, որը կենտրոնացած է ներդրումային ֆոնդերի վարչարարության վրա, ծանուցում է ուղարկել ընկերություններից մեկին, որն իբր ֆինանսավորվում է ռուսաստանցու կողմից։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ Աբրամովիչի հետ կապված հաշիվները, դրանց օգտագործումը գործարքներում ներկայումս արգելափակված են։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ծանուցումներ են ստացել նաև այլ հեջ-հիմնադրամներ։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ավելացրեց Ռոման Աբրամովիչին։ Հայտարարվեց, որ թագավորությունում ռուս գործարարի ակտիվները սառեցվելու են։ Միևնույն ժամանակ, «Չելսի» ֆուտբոլային ակումբը, որը ձեռնարկատերը ձեռք է բերել 2003 թվականին 140 միլիոն ֆունտ ստեռլինգով, լիցենզիա է ստացել, որը իրավունք է տալիս շարունակել ֆուտբոլի հետ կապված գործունեությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել