Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը. Խաչիկ Գալստյան
copy image url

Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը. Խաչիկ Գալստյան

Խոսք 3 տարի առաջ - 19:37 10-03-2022
Ադրբեջանի վարքագծի, վերջին շրջանում դրսևորած քաղաքականության՝ մասնավորապես Արցախի գյուղերը հրետակոծելու և գազատարը նորոգել թույլ չտալու մասին oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ:

Փորձեցինք ճշտել, թե քաղաքագետը ինչպես կմեկնաբանի վերջին օրերին Ադրբեջանի ակտիվացումը։

«Այն, ինչը տեղի է ունենում Արցախում, նախևառաջ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների քար լռությամբ և անտարբերությամբ: Ուղղակի շոկային էր ինձ համար, որ մի քանի օր Արցախում այդ իրավիճակի շուրջ երկրի վարչապետի աթոռր զբաղեցնողը ընդամենը կես տողով ֆիքսում է փաստը՝ առանց գնահատական տալու: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն էլ իր էթնիկական խմբի՝ ղարաբաղցի մեր հայրենակիցների իրավունքների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին նույնիսկ հրապարակավ չի համարձակվում բարձրաձայնել: Դա նշանակում է, որ մեր ղարաբաղցիները, մեր հայրենակիցները, Արցախում ուղղակի անտերության են մատնված: Սա է ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը, իսկ ես կարող եմ փաստել՝ Ադրբեջանը, օգտվելով ՀՀ իշխանությունների ջայլամային քաղաքականությունից, որոնք այս պահին նախընտրում են իրենց գլուխները թաղել ավազի մեջ և ոչինչ չտեսնել, ամեն ինչ բախտի քմահաճույքին հանձնել, գնալով խորացնում են իրենց գործիքակազմը: Մենք նկատում ենք, որ Արցախում վերջին ամիսներին Ադրբեջանը կիրառում է հոգեբանական ահաբեկչության նոր գործիքակազմ՝ ամենօրյա ռեժիմով բարձրախոսներով ահաբեկիչ տեքստեր մատակարարելով հատկապես սահման դարձած խաղաղ բնակավայրերի մարդկանց նկատմամբ: Ադրբեջան այսօր իրեն ավելի սանձարձակ է պահում և կիրառում է այնպիսի զինատեսակներ, որոնք պատերազմի ժամանակ էին ըստ էության կիրառվում: Եթե նախկինում, անցած տարի օրինակ, տեսնում էինք կամ ստանում էինք տեղեկատվություն միայն կրակահերթերի մասին, ապա այսօր մենք արդեն տեսնում ենք ականանետերից գնդակոծված խաղաղ բնակավայրեր, և ըստ տեղեկությունների՝ նույն Խրամորթի հատվածում Ադրբեջանը այս պահին կուտակում է նաև ծանր տեխնիկա: Ինչը բնականաբար շատ մտահոգիչ է մեզ համար»,- նշեց Գալստյանը:

Հարցին, թե Խրամորթում ինչն է առաջացրել Ադրբեջանի հետաքրքրությունը, քաղաքագետը պատասխանեց, որ վաղը Խրամորթին կտիրեն, մյուս օրը կմոտենան Ստեփանակերտի մատույցներին: Ադրբեջանը ունի մեկ նպատակ. Արցախը հայաթափել, Լեռնային Ղարաբաղ անվանումը ընդհանրապես հանել բոլոր տիպի քննարկումների դաշտից: Եթե նախորդ տարիներին նրանց համար վիճարկելի էր կամ այսպես ասած նյարդայնեցնող էր Լեռնային Ղարաբաղի Հանրապություն ձևակերպումը, այսօր ընդհանրապես նրանց համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Եվ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, այն փոքրիկ հատվածը, որը դեռ մնում է հայկական, դեռ մնում է ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում, նրանց համար նույնպես անընդունելի երևույթ է: Նրանք, իրենց ռազմական ծախսերը ավելացնելով, իրենց ռազմական հռետորաբանությունը ավելացնելով, ունեն գերակա նպատակ. ընդհանրապես հայերին դուրս շպրտել այս տարածքներից:

Առաջիկայում Խրամորթը գազատարի հետ փոխարինելու վարկածին քաղաքագետը արձագանքեց․ «Չեմ կարող ասել՝ ինչ վարկածներ կան: Բայց եթե այս մարտավարությունը մեկ անգամ աշխատեց, ապա կաշխատի հավերժ: Մյուս անգամ էլ նրանք, ասենք, Բերձորի ճանապարհը կփակեն, կփոխանակեն մեկ ուրիշի հետ: Գազատարը հումանիտար, պարզ, մարդկանց ամենօրյա իրավունքների պաշտպանության-կենսապահովման միջոց է: Դա ռազմական նշանակություն չունի: Եվ եթե գազատար են այսօր թիրախավորում, վաղը մյուս օր ամեն ինչ կարող է թիրախի տակ լինել: Եվ այս մարտավարությունը՝ ձայն չհանելու, լռության մատնելու, կեղծ խաղաղության դարաշրջանի թեզեր տանելու, կապիտուլյանտի գործելաոճ է: Այդպես աշխարհում ոչ մեկ հաջողության չի հասել և չի հասնելու»:

Հարցին, թե Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ֆոնին Ադրբեջանը ինֆորմացիա էր տարածել, որ խաղաղապահները լքել են Արցախն ու մեկնել են Ուկրաինայի դեմ պատերազմելու․ այս քարոզչությունը ինչ նպատակ է հետապնդում, քաղաքագետը նշեց, որ այս քարոզչությունը ադրբեջանական կամ ավելի խորքային թուրքական-արևելյան դիվանագիտության դասական նմուշ է․ «Թուրքերը և նրանց փոքրիկ եղբայրները՝ ադրբեջանցիները, միշտ էլ երկակի խաղեր են խաղացել և դրա մեծ վարպետներն են: Ռուսաստանն այսօր թաթախված է ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է արևմտյան ճակատում: Բնականաբար նրանք, առիթը օգտագործելով, Հարավային Կովկասում այս շրջանում փորձում են իրավիճակից օգտվել այսպես ասած մի բան ևս ավել պոկել: Բնականաբար այդպիսի լուրերը որոշակի պատմական էքսկուրսի տեսանկյունից համընկնում են Ռուսական Կայսրության կազմալուծման գործընթացի հետ, և Առաջին աշարհամարտի տարիներին ևս ռուսական զորքերը թողեցին տարածաշրջանը և վերադարձան: Ադրբեջանը սպասում է պատեհ առիթի: Մի կողմից նրանք դաշնակցային հարաբերություններ են ստորագրում Վ. Պուտինի հետ, մյուս կողմից օգտագործում են ամեն ինչ և Ուկրաինա են ուղարկում ահաբեկիչներ, այն ահաբեկիչները, որոնք արցախյան պատերազմում նույնպես աչքի ընկան: Այդ ահաբեկիչները այսօր թրաֆիքինգի են ենթարկվում, ուղարկվում են միջազգային ահաբեկչական խմբավորումներ Ուկրաինայում պատերազմելու ռուսների դեմ: Սա է Ադրբեջանի իրական նկարագիրը: Ոչ մի բան չի փոխվել»:

Խաչիկ Գալստյանը նաև նշեց, որ Հայաստանի և Արցախի գլխին պատերազմի վտանգը կախված է ամեն օր և ամեն վայրկյան, Հայաստանի իշխանությունները դրա գիտակցումը չունեն: Գիտակցումը, որ պետք է այնուամենայնիվ ինքդ քո տունը պաշտպանեսլ, ցավոք սրտի չկա: Դրա համար սպասել, որ այս իշխանությունը կարող է անվտանգություն ապահովել, կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանություն և այլն, ուղղակի անիմաստ է:


Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ