Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:40 10-03-2022

ՌԴ-ն հրաժարվում է Եվրախորհրդի աշխատանքներին հետագա մասնակցությունից

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդի գործունեությանը, քանի որ Արևմուտքի երկրները խաթարում են այս կազմակերպության աշխատանքը։

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանին ոչ բարեկամական երկրները, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայում ընդհանուր մարդասիրական-իրավական տարածքը ոչնչացնելու գիծը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Մոսկվան նաև ընդգծում է, որ «Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը՝ արևմտյան գերակայության մասին և ինքնազմայլման հերթական հարթակի վերածելուն»: