Ներքին 4 տարի առաջ - 00:17 08-03-2022

Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան դեպքով ձերբակալվել է մահացածի եղբորորդին․ ՔԿ

Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան դեպքով ձերբակալվել է մահացածի եղբորորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության` մարտի 5-ին Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին:

Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբորորդին` ծնված 1984 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ