Արտաքին 4 տարի առաջ - 20:17 07-03-2022

Յանուկովիչի ինքնաթիռը ժամանել է Մինսկ

Dassault Falcon 900C մասնավոր ինքնաթիռը, որը Վիկտոր Յանուկովիչն օգտագործել է Ուկրաինայում իր նախագահության ժամանակ, վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում, հաղորդում են FlightRadar ինքնաթիռի մոնիտորինգի կայքն ու Украинская правда հրատարակության աղբյուրները:

Դատելով Յանուկովիչի օդանավի թռիչքների մասին հրատարակության տրամադրած տեղեկություններից՝ փախստականի ինքնաթիռը շաբաթը մի քանի անգամ թռել է Ռուսաստան, ապա վայրէջք կատարել Բելառուսում՝ Մոսկվա-Օրենբուրգ, Օրենբուրգ-Մոսկվա, Մոսկվա-Մուրմանսկ, Մուրմանսկ-Սոչի, Սոչի-Մոսկվա, Մոսկվա-Սոչի, Սոչի- Մոսկվա, Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա և Մոսկվա-Մինսկ:

Ըստ ուկրաինական հետախուզության աղբյուրների տվյալների՝ մարտի 2-ի դրությամբ Յանուկովիչը գտնվում էր Մինսկում: Հետախուզությունը նշել է, որ Կրեմլը ցանկանում է նրան դարձնել «Ուկրաինայի նախագահ»։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ առաջարկելով երկրի իշխանությունը փոխանցել Յանուկովիչին։

Ի պատասխան Յանուկովիչի մասին լուրերի՝ նախագահի գրասենյակից հայտնել են՝ այս տեղեկությունը վկայում է, որ Ռուսաստանն իսպառ անտեղյակ է Ուկրաինայում իրական տրամադրությունների մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ