Արտաքին 4 տարի առաջ - 19:27 07-03-2022

Խարկովում ռուսական «Սու-34» է խոցվել. կան փաստեր

Նախօրեին ուկրաինական ՀՕՊ-ի կողմից Խարկովի վրա խոցվել է ռուսական «Սու-34» ռմբակոծիչը։ Այս մասին տեղեկությունները հաստատում է օդաչուների հարցաքննության հրապարակված տեսանյութը։ Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել և բռնվել: Նրանցից Օլեգ Մակովեցկին ծնվել է Խարկովի մարզի Չուգուև քաղաքում, որի համար այժմ մարտեր են ընթանում։

Երկրորդ օդաչուն իր հարցաքննության տեսանյութում ներկայանում է որպես Մաքսիմ Կրիշտոպ։ Նրա անունը մեկ անգամ չէ, որ հիշատակվել է ռուսական լրատվամիջոցներում. 2010 թ. «Ռոսիյսկայա գազետան» գրել է նրա մասին՝ որպես Հեռավոր Արևելքի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ասոցիացիայի «Խուրբա» ռմբակոծիչ ավիաբազայի օդաչու։

Ռուսական կողմը պաշտոնապես չի ճանաչել «Սու-34»-ի կորուստը։ ՌԴ ՊՆ-ն չի հայտնել տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիայի կորուստների մասին, հաղորդվել է միայն զոհված անձնակազմի կորուստների թիվը։ Ըստ ուկրաինական կողմի՝ արդեն տասնյակ ռուսական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ են խոցվել, սակայն փաստագրված դեպքերի թիվը շատ ավելի քիչ է։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել