Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:15 07-03-2022

«YES» բանավեճի Սեւանի հավաքական թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը

Վերջերս կայացել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի կողմից կազմակերպված «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում կազմակերպվող բանավեճի հանրապետական մրցաշարը, որտեղ Սեւանի ավագ դպրոցի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի շուրջ 30 դպրոցների թիմեր, որոնցից էլ ձեւավորվել են 6 հավաքական թիմեր: Բանավեճի մրցաշարերի նպատակն էր՝ երիտասարդների մոտ զարգացնել միմյանց հետ ճիշտ հաղորդակցվելու, սեփական տեսակետը ձեւակերպելու եւ հիմնավորելու, ինչպես նաեւ՝ այլակարծությունը հարգելու մշակույթ եւ հմտություններ։

«Սեւանի հավաքական թիմի անդամներն էին՝ ակտիվ եւ բարձր վերլուծական կարողություններով օժտված Անի Սիմոնյանը՝ Սեւանի ավագ դպրոցից, Տիգրան Ստեփանյանը՝ Սեւանի N 1 հիմնական դպրոցից, Գեւորգ Խաչատրյանը՝ Սեւանի պետական քոլեջից, Գայանե Գալստյանը՝ Սեւանի N 4 հիմնական դպրոցից, Շահանե Թադեւոսյանը՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցից, Սրբուհի Ալոյանը՝ Ծաղկունքի բաց դպրոց- հիմնադրամից։

«Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ» թեմայով եզրափակիչ փուլում Սեւանի հավաքականը գրավեց 2-րդ պատվավոր տեղը` արժանանալով մեդալների, պատվոգրերի եւ նվեր քարտերի: Սեւանի հավաքական թիմը, որի խնդիրն էր՝ պաշտպանել պրոֆեսիոնալ բանակ ունենալու տեսակետը, լսարանին կարողացավ ցույց տալ հմուտ, կառուցվածքային հստակ խաղ: Մենք շատ գոհ ենք ձեռք բերված հաջողությամբ, մեր դպրոցականների գիտելիքներով, որոնք արտահայտվեցին այս մրցումներում։ Տա Աստված, որ իրականանան պրոֆեսիոնալ բանակ ունենալու նրանց տեսակետն ու գաղափարները»,-ներկայացրեց Սեւանի բանավեճի հավաքականի ղեկավար Լիաննա Ներսիսյանը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում