Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:40 07-03-2022

Հո՛ղ մշակեք․ պարենային ճգնաժամ է սպասվում  

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է մարզեր և գյուղացիներին կոչ արել շատ հող մշակել։ Խնդիրն այն է, որ ՀՀ-ն մինչև 44-օրյա պատերազմը հացահատիկ և որոշ գյուղմթերքներ էր ստանում Արցախից։ Սակայն Արցախի ցանքատարածությունների մեծ մասը բռնազավթած է, իսկ որոշ գյուղեր, մասնավորապես՝ Խրամորթը, պարբերաբար գնդակոծվում են։ Երբ ընդդիմադիր պատգամավորն այս մասին հարց է ուղղում վարչապետին, վերջինս խուսափում է ուղիղ պատասխանելուց, դուրս է գալիս ափերից և մատ թափ տալիս։ Սա նշանակում է, որ Հայաստանում պարենային ճգնաժամի վտանգն իրական է։

Հայտնի է, որ ՀՀ-ն ցորեն էր ներկրում Ուկրաինայից և ՌԴ-ից։ Չի բացառվում, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող այս երկրները սահմանափակեն պարենային որոշ ապրանքների, այդ թվում՝ ցորենի արտահանումը։ Հիշենք նաև, որ ՀՀ-ն անկախության առաջին տարիներին ցորեն էր ներկրում Թուրքիայից։ Ներկայում ընթացող հայ-թուրքական բանակցությունների խնդիրներից մեկը առևտրային կապերի հաստատումն է։ Եթե դրանք տապալվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն չի կարողանա ցորեն ներկրել նաև Թուրքիայից։

Այս իրավիճակում ՀՀ կառավարության՝ շատ հող մշակելու մասին կոչը, ենթադրաբար, նպատակ ունի պաշտպանելու ժողովրդին սպասվող պարենային ճգնաժամից։ Եթե գյուղացիները, լսելով այդ կոչը, շատ հող մշակեն, ապա ՀՀ-ն կարող է գյուղմթերքի արտադրության ծավալները մեծացնել։ Հայաստանի ողջ ցանքատարածությունները մշակելու դեպքում կարելի է մեծ քանակությամբ գյուղմթերք արտադրել, բայց բնակչության պահանջարկը լիովին բավարարել հնարավոր չէ (այս մասին գիտեն Հայաստանի նախկին և ներկա բոլոր կառավարիչները)։ Հետևաբար՝ շատ հող մշակելը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև բիզնես նպատակ։ Այսինքն՝ եկամուտներ կբերի մշակողին, իրացնողին և իհարկե՝ պետությանը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան և ՌԴ-ն առաջիկայում գյուղմթերքի կարիք կունենան, ապա շատ հող մշակած հայերը կարող են շատ գյուղմթերք վաճառել ռուսներին և ուկրաինացիներին։

Ակնհայտ է նաև, որ պատերազմող երկրներն իրենց մրցունակությունը կորցնելու են։ Սա հաշվի առելով, ՀՀ կառավարությունը պատրաստվում է գրավիչ պայմաններ առաջարկել պատերազմի և պատժամիջոցների հետևանքով խնդիրների բախվող գործարարներին։ Եթե իրոք, որոշ ընկերություններ իրենց փողերը կբերեն Հայաստան, և եթե առաջիկայում հայերի մեծ մասը ներգրավված կլինի գյուղատնտեսության մեջ, ապա ենթադրելի է, որ Հայաստան տեղափոխված գործարարները ներդրումներ կանեն նաև այս ոլորտում։


Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը