Արևմուտքից նեղանալու ժամանակը
copy image url

Արևմուտքից նեղանալու ժամանակը

Միտք 3 տարի առաջ - 21:29 03-03-2022
Հայ հասարակությունը հիասթափված է Արևմուտք կոչվածից: Արևմուտքը մեր բարեկամ Ֆրանսիան է, Ամերիկան, որտեղ մեծ հայ համայնք ունենք, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, որը մեզ Արմեն Սարգսյան էր «պարգևել», ԵՄ անդամ մի շարք այլ երկրներ, որոնց դիվանագիտական հանդիպումների ժամանակ բարեկամ ենք համարում, ու այսպես շարունակ:

Մենք հիասթափվել ենք «մեր բարեկամ» Մակրոնից ու մյուսներից, որ նրանք Արցախյան պատերազմի ժամանակ մեզ նույն ջերմեռանդությամբ չսատարեցին ու նույնիսկ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան մեր դեմ, ինչ անում են այսօր` ի նպաստ Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի:

Մի երկիր, որը տարիներ շարունակ եղել է Ռուսաստանի կցորդը, որոշների գնահատմամբ` Ռուսաստանի վասալը, այսօր այդ երկրի ժողովուրդը դժգոհում է, թե ինչու Արևմուտք կոչվածը ժամանակին չի աջակցել իր թշնամի Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրին, այսինքն` Հայաստանին:

Մենք ուզում էինք՝ Արեմուտքը աջակցեր մի երկրի, որը տարիներ շարունակ երկակի խաղեր է տվել Արեմուտքի և Ռուսաստանի հետ` մի ձեռքով եվրաասոցացման պայմանագիր էր ստորագրում, մյուս ձեռքով ռուսական պրոյեկտ ԵԱՏՄ-ին մոտենալու համաձայնագիր էր կնքում ու դառնում Եվրասիական տնտեսական միության անդամ:

Այդ նույն Եվրոպան տեսնում էր նաև, թե պատերազմի ժամանակ և վերջին երեք տարում ինչպիսի անհասկանալի, երկակի ու բազմակի քաղաքականություն էր վարում Հայաստանի նորահայտ իշխանությունը` մեկ իրենց հետ սիրախաղի մեջ մտնելով, մեկ Ռուսաստանի քմահաճույքները կատարելով: Ու հետո ուզում էինք, որ Եվրոպան, ԱՄՆ-ն, հավաքական իմաստով Արևմուտք կոչվածը մեզ ամբողջ սրտով աջակցեր` որպես իրեն գրեթե սահմանակից և գրեթե հոգով-սրտով եվրոպական երկրի, որից փաստացի ոչ մի շահ չունի: Ադրբեջանից գոնե գազ են ստանում, մեզանից` միայն հավատարմության սուտ խոստումներ և երկակի խաղեր:

Իսկ գուցե Արևմուտքը պետք է մեզանից նեղանա` իրենից նեղանալու և իրեն մեղադրելու համար: Իհարկե, Արևմուտք կոչվածը մարդկային, հումանիստական առումով իսկապես երկակի ստանդարտներ է կիրառում, երբ Արցախում ադրբեջանական հրթիռներից զոհված անմեղ մարդկանց համար ոչ մի ցավակցական խոսք չի ասում, իսկ Ուկրաինայի զոհերի համար համաշխարհային ողբ է բարձրացնում ու ստիպում, որ բոլորը իր հետ հավասար ողբան` Արևմուտքից մինչև Հեռավոր Արևելք: Բայց զուտ քաղաքական առումով մենք Արևմուտքից առանձնապես շատ բան չունենք պահանջելու` ելնելով որոշակի օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից: Մեր պահանջներն ու դժգոհությունն ընդամենը էմոցիոնալ դաշտում է, որի վրա թքած ունի աշխարհը` Ռուսաստանն էլ հետը:

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
11:10 Արա, քֆուր մի' արեք. հրմշտոց ու քաշքշուկ՝ ԱԺ-ում
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան

Ձեզ գուցե հետաքրքրի