Արտաքին 4 տարի առաջ - 17:44 03-03-2022

Բելառուսը ցանկանում են ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում են ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է պետական ​​պարգևների հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դուք տեսնում եք, որ մեզ ուղղակի ուզում են մտցնել ուկրաինական պատերազմի մեջ։ Հատուկ, որպեսզի մենք անպաշտպան թողնենք մեր մնացած սահմանները։ Իսկ հետո նրանք արագ կզբաղվեն մեզնով, մենք նույնիսկ չենք հասցնի վերադառնալ Ուկրաինայից՝ ձեզ պաշտպանելու համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով, այս ռազմավարությունն ուղղված է նրան, որ «միաժամանակ լուծեն» Ռուսաստանի և Բելառուսի հարցերը, որպեսզի հանրապետությունում կրկին չանցկացնեն անօրինական զանգվածային ակցիաներ, ինչպես դա եղավ 2020 թվականի ամռանը նախագահական ընտրություններից հետո։

Լուկաշենկոն հավելել է, որ ընդդիմախոսները շատ են ստելու։ Թե կոնկրետ ովքեր են այդ հակառակորդները, նա չի հստակեցրել։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք գիտենք, թե ինչ են նրանք ուզում։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք կպայքարենք ու կմահանանք ձեզ համար մեր հողի վրա, դուք դրանում կարող եք չկասկածել»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի