Արտաքին 4 տարի առաջ - 22:49 02-03-2022

Ուկրաինան արգելել է ռուսական և բելառուսական բանկերի վճարային քարտերը

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի բանկերի կողմից թողարկված վճարային քարտերն այժմ Ուկրաինայում չեն կարող օգտագործել։
Այս մասին հայտնում է Ազգային բանկի մամուլի ծառայությունը։

Արգելքն ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 1-ից։

Այսուհետ արգելվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի բանկերի վճարային քարտերի միջոցով իրականացվող փոխանցումների համար ֆիզիկական անձանց հաշիվներին դրամական միջոցներ փոխանցել:

Արգելվում է նաև Ուկրաինայում ընդունել այդ երկրների բանկերի կողմից թողարկված վճարային քարտերը, մասնավորապես՝ կատարել փոխանցումներ, հաշվարկներ և կանխիկացումներ:

«Սա մեր հերթական քայլն է Ուկրաինայի ֆինանսական պաշտպանության հարցում»,- ասել է Ուկրաինայի Ազգային բանկի փոխնախագահ Ալեքսեյ Շաբանը։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
12:41 77-ամյա Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին երիտասարդացած տեսքով