Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:29 02-03-2022

Կառավորությունն արդեն նախագահ նշանակել է․ Օհանյանը նախագահի ընտրությունը բոյկոտելու մասին

«Մենք մեր խմբակցությունով մանրակրկիտ քննարկել ենք և տեսակետը մնում է նույնը, որպեսզի չմասնակցենք ՀՀ նախագահի ընտություններին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմության կողմից նախագահի թեկնածու չառաջադրելուն վերաբերող հարցին պատասխանեց Աժ «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանն ասաց, որ ընդդիմության կողմից նախագահ չառաջադրելու հիմնավորումները մի քանիսն են։ Առաջինն այն հանգամանքն է, որ նախագահը պետք է վերկուսակցական լինի, իսկ այսօրվա նախագահի թեկնածուն կուսակցության անդամ է. «Կարելի է ասել, որ այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահի։ Բացի դա, հանրապետության նախագահը պետք է լինի հավասարակշռող և համախմբող անձնավորություն, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ էլ՝ ՀՀ գլուխը հանդիսանում է հանրապետության նախագահը»։

Օհանյանն՝ անդրադառնալով իշխանության կադրային քաղաքականությանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ԳՇ պետի պաշտոնից ազատու՞մն է կարևոր իշխանության համար, թե նոր, ավելի պատրաստված անձի նշանակումը այդ կարևոր պաշտոնին։ Սահմանային լարված իրավիճակին անդրադառնալով՝ ասաց, որ պետք է ռեալ գնահատել իրավիճակը՝ հաշվի առնելով այն գործողությունները, որն անում է իշխանությունը։ «Երբ խոսում ենք, ասում ենք պետք է հաշվի չառնել ռազմաքաղաքական իրավիճակը, գնահատական չտալ այնպիսի վտանգավոր փաստաթղթին՝ ինչպիսին Շուշիի հռչակագիրն է։ Դա նշանակում է բենզին լցնել վառվող կրակին ու սպասարկել ոչ թե մեր երկրի շահերը, այլ՝ թշնամու»։

Օհանյանն ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակի հարցերի և տարածաշրջանի շուրջ հիմնական գնահատական տվողը իշխանությունն է, սակայն նրանք չեն կատարում դա անել. «Իրենք ձախողել են իրենց գործունեությունը պատերազմից առաջ, պատերազմում և պատերազմից հետո։ Դրա համար մեր հիմնական խնդիրը ՀՀ-ում իշխանության բերելն է մարդկանց, ովքեր ունեն կառավարման փորձ, որի միջոցով էլ այս ճգնաժամային իրավիճակից դուրս կգանք»։ Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ ՀՀ նախկին ղեկավարները հարգանքի տուրք չեն մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին, ասաց, որ անհատական հարգանքի տուրք մատուցվել է, իսկ ինքը՝ մարտի 1-ի գործի հետ կապված վաղուց հարցաքննվել է. «Այդ հարցով երկար ժամանակ եղել եմ դատարանում՝ որը կարճվել է, զորքերի, արտակարգ դրության, 0038 հրամանի հետ կապված ամեն բան հայտնի է ու գրված է փաստաթղթերում»։

Անդրադառնալով ԳՇ-ում և ՊՆ-ում մի շարք բարձրաստիճան զինվորականների ազատման և նոր նշանակումների մասին՝ պատասխանեց, որ Պն-ի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանք գնահատում է, իսկ կառավարությունն իր գնահատականի արդյունքում է փոփոխություններ իրականացնում.«Բոլոր պաշտոնաթող և նշանակված անձնավորություններն ունեն արժանիքներ, սակայն նոր նշանակված անձանց չեմ ճանաչում ու նրանց մասին որևէ բան չեմ կարող խոսել։ Իսկ այս կարճ ժամանակահատվածում երկու կառույցներում պաշտոնատար անձանց այսքան փոփոխությունները լավ բանի չեն բերի, որովհետև իրավիճակային հարցերում արագ որոշում կայացնելուց խնդիրներ են ունենալու»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել