Արտաքին 4 տարի առաջ - 21:26 28-02-2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են

Բելառուսի Գոմելի մարզում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության դադարեցման շուրջ բանակցությունները։ Հանդիպումը տևել է հինգ ժամ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցած աղբյուրին։

«Ավարտվել է»,- ասել է գործակալության աղբյուրը։

Բանակցությունները կայացել են բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպման ստույգ վայրը հայտնի չէ։

Ուկրաինական պատվիրակության կազմում էին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Ռուսաստանը ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցում ասել էր, որ ռազմական գործողությունների ավարտը պահանջում է Ուկրաինայի «ապառազմականացում» և «ապազգայնացում», իշխանությունների կողմից նրա չեզոք կարգավիճակի հռչակում և Կիևի կողմից Ղրիմի՝ Ռուսաստանի սեփականության ճանաչում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»