Ուղիղ եթեր
Հրաչյա Սարգսյանի համար մեքենա կգնե՞ն․ Հրապարակ
copy image url

Հրաչյա Սարգսյանի համար մեքենա կգնե՞ն․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 07:57 22-02-2022
Հայկ Մարությանը երբ դարձավ Երեւանի քաղաքապետ, պոպուլիստական քայլի գնաց՝ աճուրդի հանեց Տարոն Մարգարյանին սպասարկած Mercedes S-Class-ը եւ հրաժարվեց շքեղ ծառայողական մեքենայից ու վարորդից։ Մարությանին հատկացրին քաղաքապետարանի ավտոպարկում եղած մեքենաներից Nissan X-Trail մակնիշի քաղաքային փոքրիկ մի քրոսսովեր՝ առանց թիկնապահների եւ ուղեկցող մեքենայի։ Այն հիմնականում ինքը՝ Մարությանն էր վարում։ Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ անդրադառնալով ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին․
«Այսօր Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալից դառնալով քաղաքապետ, պարզվեց՝ սպասարկող ծառայողական մեքենա չունի․ նախկինը վաճառել են, նորը չեն գնել, Մարությանին սպասարկած X-Trail-ն էլ կանգնեցրել են գարաժում»,- գրել է թերթը։

Քաղաքապետարանի լրատվականից «Հրապարակին» հայտնել են, որ Հրաչյա Սարգսյանն օգտվում է քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ իրեն սպասարկած մեքենայից՝ Toyota Camry-ից, իսկ առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն։ Ինչո՞ւ գնեն, եթե նա ժամանակավոր տեղապահ է, մինչեւ Տիգրան Ավինյանի հայտնվելը։ «Մնում է հասկանալ, թե քաղաքապետի նորանշանակ տեղակալներին ինչ մեքենաներ են հատկացնելու»,- գրել է «Հրապարակը»


Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
23:33 Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր
20:06 Հատուկ քպ-ական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ Եսայան
22:07 Եթե 7 տարի նույն դասարանում ես մնացել, ախպեր, գնա՛, թող տասնավարտը գա․ քաղաքացի