Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:56 21-02-2022

Ով թուրքի հետ ուզում է բարեկամանալ, պիղծ է․ պատերազմի մասնակցիները փակել են Զվարթնոցի ճանապարհը

Պատերազմի մի խումբ մասնակիցներ փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ իշխանությունները վերջ դնեն «թուրքերի հետ բարեկամություն» անելու իրենց երազանքներին ու գործողություններին․
«Հավաքվել ենք նրա համար, որ թուրքի հետ բարեկամություն չանենք։ Ով ուզում ա, թուքրի հետ բարեկամություն անի, իրանք պղծված ժողովուրդ են։ Տղերքը կանգնած պոստ են պահում, մենք թողում ենք, որ դրանք գան էստեղ կոֆե խմեն։ Մենք կամավորներով չենք թողելու էստեղ ոչ մի հատ թուրք մտնի։ Էս Հայաստանը զիբիլանոց եք սարքել, ինչքան զիբիլ կա բերել, լցրել եք Հայաստան»,- լրատվամիջոցներին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք հայաստարարեցին, որ ճանապարհը չեն բացելու քանի դեռ չի հայտարարվել, որ Ադրբեջանից ու Թուրքիայից որևէ օդանավ վայէջք չի կատարելու Զվարթնոցում․
«Մեր տղերքի արյունը չպիտի չորանա, էս պահին սահմանին կանգնած են տղերքը, ի՞նչ թուրք։ Էստեղ թուրք ա եկել, սաղ կտրաքացնենք»,- ասաց ակցիայի մասնակցիներից մեկը։ Ոստիկանները բանակցում են ցուցարարների հետ, որ ճանապարհը բացեն, սակայն ապարդյուն։

Նշենք, որ վերջերս բացվեց Թուրքիայի հետ օդային կապը, տեղի ունեցավ Երևան-Ստամբուլ չվերթը։ Հետագայում հայտնի դարձավ նաև, որ Եվրանեսթի՝ Հայաստանում տեղի ունենալիք նիստին մասնակցելու են նաև Ադրբեջանի պատվիրակները, նրանք գալու են Հայաստան։

Բողոքի ակցիան, սակայն, խաղաղ չանցավ, ոստիկանների հետ ժամանակ առ ժամանակ հրմշտոցներ, բախումներ էին տեղի ունենում։ Ի վերջո, ցուցարարները բացեցին ճանապարհը՝ ասելով, որ իրենք այդ ամենը անում են նաև այդ ղեկավարների համար, որոնք չվերթը բացել են․
«Իրանց ընտանիքների, իրենց երեխաների համար էլ ենք մենք անում, ոչ թե իրենք»։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր